Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Արբիտրաժի հարգումը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստացի երեկ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Կրկին ֆիքսվել են բոլոր այն սկզբունքների պարտադիր լինելը, որոնք նախորդիվ ընդգծվել էին:

Արևմտյան ժողովրդավարությունները ունեն հենասյունային սկզբունքներ, որոնց վրա էլ հենված են: Այդ սկզբունքների մասին դուք երբեք բառ անգամ չեք լսի այն ազդեցության գործակալներից, որոնք ձեզ ներկայանում են, որպես «արևմտամետներ» և ձեզ հրամցնում են բացառապես իրենց նեղ շահերի լոբբիզմը, որպես արևմտամետություն: Իրականում արևմտամետությունը դա դա վայրի գլոբալիզմն ու շահախնդիր խմբերի ազդեցության լոբբիզմը չէ, ոչ էլ ֆանատիկ հակառուսականությունը: Արևմտամետությունը իրական արևմտյան արժեքների (ժողովրդավարություն, լավ-էֆեկտիվ կառավարում, հենասյունային արժեքային սկզբունքներ, հանրություն-իշխանություն կոնսեսուսային կառավարում, պարտադիր լեգիտիմ և ոչ միայն լեգալ հիմքով կառավարում) սկզբունքների հիմքով կառավարման մոդելի հավատամքն է:

Արևմտյան ժողովրդավարությունների սուրբ սրբոցը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է: Այն ինչ ձեզ այսօր վաճառում են, որպես ժողովրդավարություն և արևմտականություն ոչնչով չի տարբերվում ավտոկրատ վոլյունտարիզմից՝ այն էլ բութ և գեղջկական ավտոկրատ վոլյունտարիզմից, որտեղ պսևդոդեմոկրատները և կեղծ արևմտամետ կոչվածները բացարձակ իգնոր են անում վերը նշված հենասյունային սկզբունքները: Կրկնում եմ այդ սկզբունքների «հիմնադիր հայր» սկզբունքը ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՈւՄՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՈւՄՆ Է:

ՀԵՑ-ի բռնազավթումն ու տարբեր արհեստական՝ ես կասեի բութ պրոպագանդիստական հիմնավորումները որևէ քննադատության չեն դիմանա նույն վերը նշված սկզբունքների տեսանկյունից: Ցավալին այն է, որ դա ունենալու է հետևանք և այդ հետևանքի վճարը վճարողը չի լինելու ոչ այսօր առայժմ իշխող ՔՊ-ն, ոչ նրա պարագլուխը և ոչ էլ պարագլխի քաղաքական կամակատարը: Այդ հետևանքը կրելու ենք մենք:

Ինչու՞, որովհետև Հայաստանը միացել է Ստոկհոլմի արբիտրաժային պրոցեսին, երբ ստորագրել է մի շարք միջազգային ներդրումային պայմանագրեր և ICSID կոնվենցիան, ինչպես նաև հռչակել է իր պատրաստակամությունը միջազգային արբիտրաժով լուծել վեճերը։

Մասնավորապես՝

1. Հայաստանը պարտավորվել է ընդունել արբիտրաժային վեճերի լուծման միջազգային մեխանիզմը՝ այդ թվում՝ Ստոկհոլմի արբիտրաժը:

2. Հայաստանը համաձայնել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները ունեն պարտադիր իրավական ուժ և ենթակա են լիարժեք կատարման՝ առանց վեճի բովանդակության վերահաստատման իր ներպետական դատարաններում։

3. Վեճի դեպքում ՀՀ-ն չի կարող չեզոքացնել իր պարտավորությունները ներքին օրենսդրությամբ կամ ինքնիշխանությամբ։

Այս ամենի լիակատար իգնորը ունենալու է հետևանք և դրանք ունեն օրինակներ, միջազգային նախադեպեր և Հայաստանի համար մեծ ռիսկեր:

Հայաստանը լինելով բազմաթիվ ներդրումային համաձայնագրերի մասնակից և ընդունելով միջազգային արբիտրաժի իրավազորությունը, ենթարկվում է նույն ստանդարտներին, ինչ մյուս պետությունները, որոնք մեկ անգամ անտեսել են միջազգային վճիռները՝ վճարելով թանկ գին։ Ստորև մի քանի ուշագրավ օրինակներ՝ արբիտրաժի վճիռների չկատարման, որոնք հանգեցրել են պետական ակտիվների բռնագրավման, ֆինանսական կորուստների ու մեկուսացման։

Արգենտինա

2001-ի ֆինանսական ճգնաժամից հետո Արգենտինան չեղարկեց մի շարք պայմանագրեր օտարերկրյա ներդրողների հետ։ Արդյունքում՝ ավելի քան 50 գործ հարուցվեց միջազգային ատյաններում։ Երբ Արգենտինան հրաժարվեց կատարել մի քանի վճիռ, ԱՄՆ և եվրոպական դատարանները սառեցրին ու բռնագրավեցին արգենտինական պետական բանկային ակտիվներ և պետական ընկերությունների միջոցներ։ Երկիրը տարիներ շարունակ դուրս մնաց միջազգային ֆինանսական շուկաներից, իսկ ռեյտինգային գործակալությունները հայտարարեցին այն որպես «ներդրումային ոչ պիտանի» պետություն։

Վենեսուելա

Նավթային ընկերությունների ազգայնացման պատճառով Վենեսուելայի դեմ ներկայացվեց մի քանի արբիտրաժային հայց։ ICSID և Ստոկհոլմի դատարանները պարտադրեցին վճարել մոտ $8 միլիարդ դոլար։ Քանի որ պետությունը հրաժարվեց կատարել վճիռները՝

• ConocoPhillips-ը բռնագրավեց նավթային բեռնաքանակներ,

• Crystallex-ը ԱՄՆ դատարանով նվաճեց CITGO-ի բաժնեմասերը։

Վենեսուելան կորցրեց միջազգային ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը և մի շարք եկամտաբեր ակտիվներ։

Ղազախստան

2017-ին Ղազախստանը պարտվեց Ստոկհոլմի արբիտրաժում՝ բելգիական ներդրողի դեմ գործով։ Չվճարելու արդյունքում Բելգիայում բռնագրավվեց Եվրոպայում պահվող շուրջ $530 միլիոն արժողությամբ Ղազախստանի պետական ակտիվներ։ Այս դեպքը ցույց տվեց, որ անգամ խոշոր ռեսուրսներով երկիրը չի կարող խուսափել պարտավորություններից առանց հետևանքների։

Նիգերիա

Լոնդոնի և Ստոկհոլմի արբիտրաժները Նիգերիային պարտադրեցին վճարել մոտ $11 միլիարդ բրիտանական ընկերության հետ չկատարված գազային պայմանագրի դիմաց։ Քանի որ վճիռը չկատարվեց, սկսվեց պետական ռեսուրսների բռնագրավման գործընթաց, իսկ երկրի վարկանիշը զգալիորեն ընկավ՝ լրջորեն խաթարելով տնտեսության հիմքերը։

Հայաստանի համատեքստում լուրջ լրացուցիչ ռիսկային գործոն է ֆինանսական խոցելիությունը:

Հայաստանը չունի նավթային կամ հանքային ռեսուրսներ, որոնք կարող են ֆինանսական բուֆեր ծառայել ճգնաժամի ժամանակ։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2025 թ. տվյալներով Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցում է $9.3 միլիարդը: Դրա շուրջ 80%-ը պարտքեր են՝ միջազգային ֆինանսական կառույցներից՝ ԱՄՀ, Համաշխարհային բանկ, ԱԶԲ։ Պարտքի սպասարկման տարեկան ծախսը՝ 2025-ին արդեն գերազանցում է $900 միլիոնը, այսինքն՝ պետական բյուջեի ավելի քան 15%-ը։

Այս պարագայում հավելյալ մի քանի հարյուր միլիոն դոլարի միջազգային տույժ կամ փոխհատուցում ՀՀ-ի համար կդառնա ոչ միայն ֆինանսապես անհնար, այլ ուղիղ սպառնալիք պետական բյուջեի և սոցիալ-տնտեսական կայունության համար։

Հայաստանի համար

Ստոկհոլմի կամ նմանատիպ արբիտրաժների վճիռները պարտադիր են՝ ըստ միջազգային իրավունքի։ Դրանց չկատարման հետևանքները բազմաշերտ են՝ սառեցված ակտիվներից մինչև միջազգային մեկուսացում և ներդրումային քայքայում։

Հայաստանի դեպքում ռիսկը ավելի խորքային է: Երկրի արտաքին կախվածությունը, վարկային ռեժիմի փխրուն վիճակը և միջազգային հեղինակության վարկանիշի անկումը, նշանակում են, որ նման մի ձախողում կարող է ունենալ կործանարար և երկարաժամկետ հետևանքներ։

Արբիտրաժի հարգումը ոչ թե կամավոր բարեհաճություն է, այլ իրավական պարտավորություն և պետության կայուն գոյության նախապայման։

Սրանով նախ քայքայվում են այդ նախապայմանները: Դրանք ծառայեցվում են ՔՊ-ի քաղաքական վերարտադրության շահերին:

P.S. Հաջորդ անգամ, երբ այս իշխանությունից որևէ մեկը կամ որևէ տրամաչափի գործիչ կխոսի արևմտականության, ֆինանսատնտեսական կայունության, ՀՀ-ի վարկանիշի կամ միջազգային հուսալիության մասին, խնդրում եմ տվեք հարց՝ որն է ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔԻ ՀԱՐԳՄԱՆ Ու ԵՐԱՇԱԽԱՎՈՐՄԱՆ ձեր՝ որպես պետության կառավարիչների օրինակը, գոնե մեկ օրինակ, բացի խլելուց և խլվածը սեփական իշխանության, կադրերի կամայականությանը ծառայեցնելուց: