Տեսչական մարմինը գազալցակայաններին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախազգուշացնող հայտարարություն է տարածել՝ դիմելով գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին։
Տեսչական մարմինը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք, ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերահսկողություն։«Տեղեկացնում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։
Խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։ Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն՝ այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասված է հայտարարության մեջ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...