Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

ՌԴ-ն Արցախից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում

Մասիս համայնքում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մարդասիրական փաթեթների բաշխումը: Օգնությունն արդեն ստացել է մոտ 100 ընտանիք՝ չորս բնակավայրերում՝ Ազատաշենում, Արգավանդում, Գեղանիստում և Արբաթում: Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:

«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», - ասվում է «Ռուսական մարդասիրական առաքելության» տելեգրամյան ալիքում։

«Շնորհակալություն այս դժվար ժամանակներում աջակցության համար»,- նշել են օգնություն ստացողները, որոնց թվում կան բազմաթիվ բազմազավակ, միայնակ և տարեց մարդիկ: Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: Օրեր առաջ հաղորդվեց, որ Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ օգնություն կստանա։ Նախաձեռնությանը մեծ աջակցություն են ցուցաբերում տեղական իշխանությունները, կամավորական միավորումները և կամավորները: Ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ին, առաջին փուլը կտևի օգոստոսի ընթացքում: Մասիսից բացի օգնության կետեր են տեղակայվելու տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Գյումրիում և Կապանում, այն վայրերում, որտեղ արցախցի տեղահանվածների թիվն ավելի մեծ է:

Օգնության փաթեթները ներառում են առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենայի փաթեթներ, որոնք ներառում են ձավարեղեն, մակարոն, շաքար, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, յուղ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակներ: Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի միջոցներով և տակդիրներով:

«Այս ակցիան ոչ միայն օգնության փոխանցում է, այլև համերաշխության, մասնակցության և մարդկային ջերմության ակտ մեր հայրենակիցների նկատմամբ: Այն ժողովրդական դիվանագիտության իրական օրինակներից է, որը ցույց է տալիս, որ մեր երկրների ժողովուրդները պատրաստ են օգնել միմյանց դժվար իրավիճակներում: Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների պատմությունը, որոնցից շատերն այսօր դարձել են հաշմանդամ տեղահանվածներ, իրականություն է, որին բախվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Մենք բարոյական իրավունք չունենք նրանց մենակ թողնել իրենց խնդիրների հետ: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին մարդասիրական օգնություն է տրամադրում երկար տարիներ, և այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան:

ՀՀ-ում «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության ղեկավար Արսենի Պրոնինն էլ նշել է, թե իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես բազմազավակ ընտանիքները, այն ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին, միայնակ ապրողներն ու հաշմանդամություն ունեցողները։ «Այդ մարդկանց թիվը մոտավորապես 30,000 է»,- ասել է նա։ 44-օրյա պատերազմից, և հատկապես Արցախի հայության բռնի տեղահանումից հետո ռուսական կողմը մի քանի ծավալուն մարդասիրական առաքելություն է իրականացրել՝ փորձելով փոքր-ինչ լուծել տնավեր մարդկանց հոգսերը։

Այս առաքելությունը վերջինը չէ, նշված կազմակերպություններն առաջիկայում էլ նորանոր ակցիաներ են իրականացնելու։