Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։ 

Ճամբարականների առօրյային ծանոթանալու և հերթական սպասված հանդիպման ակնկալիքով, օրերս Իդրամի և IDBank-ի թիմն այցելեց Հանքավան։

IDBank-ի ՍՊ ծրագրերի խմբի ղեկավար Մանե Գասպարյանը նշում  է՝  «Մի դրամի ուժը» «Հայորդի» հիմնադրամի ամենաառաջին գործընկերներից է և համագործակցության հինգ տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ «Առանձնահատուկ սիրով ենք ամեն անգամ միանում հենց «Հայորդի» ճամբարին, որովհետև սա մեզ համար էլ է մեծ հնարավորություն՝ շփվելու, հաղորդակից լինելու այն երեխաների հետ, որոնք կյանքի տարբեր դժվարություններ հաղաթահարելուց հետո այսօր իրենց մանկությունն են վերագտնում ու շարունակում սովորել, զարգանալ, ապագա կառուցել մեր հայրենիքում»։ 

Հիշեցնենք, որ «Հայորդի» հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է 6-13 տարեկան շուրջ 300 երեխաների։ 

«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի համոզմամբ՝ ցանկացած աշխատանքում ամենակարևոր հաջողության գրավականը միասնության զորությունն է և «Մի դրամի ուժը» հենց այդ զորության մասին է։  «Հիմնադրման առաջին իսկ օրից, այսինքն արդեն հինգ տարի շարունակ, Իդրամը և IDBank-ը «Հայորդիի» կողքին են և անում են առավելագույնը՝ զոհված հայորդիների երեխաների համար։ Այս տարիների ընթացքում համատեղ ամենատարբեր շատ ծրագրեր ենք իրականացրել և անսահման կարևորում ու երախտապարտ եմ «Մի դրամի ուժին», որ տարիներ շարունակ անում են առավելագույնը մեր երեխաների համար»,-Եզրափակեց Վաչե Վարդանյանը։

Նշենք, որ ճամբարականների հետ անցկացվեց ֆինանսական գրագիտության դասաժամ, որի ընթացքում առավել ակտիվ դրսևորված մասնակիցներն արժանացած IDBank-ի և Իդրամի կողմից պատրաստված մրցանակների։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ