Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Իսրայելում կքննարկեն օգոստոսի 7-ին ամբողջ Գազայի հնարավոր «ռազմական բռնազավթումը». The Jerusalem Post

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու Գազայի հատվածի հնարավոր «լիակատար ռազմական զավթումը», ներառյալ՝ այն տարածքները, որտեղ կարող են գտնվել պատանդներ։ Նախագծի մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը՝ առանց կոնկրետ աղբյուրներ նշելու։

Նիստ հրավիրելու որոշումն ընդունվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի անցկացրած փակ նիստից հետո։ Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Ինչպես պարզաբանել է վարչապետի գրասենյակը, մոտ երեք ժամ տևած նիստում Զամիրը ներկայացրել է Գազայում հետագա գործողությունների տարբերակներ և հայտարարել, որ բանակը «լիովին պատրաստ է ցանկացած կերպ իրականացնել դրանք»։

Մեկ օր առաջ Ynet պորտալը, հղում անելով Նեթանյահուի շրջապատի աղբյուրներին, հայտնել էր, որ քաղաքական ղեկավարությունը մոտ է Գազայի լիակատար գրավման վերաբերյալ որոշում ընդունելուն։ Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է. «Վիճակը նետված է», քանի որ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, և Իսրայելն «այլընտրանք չունի, բացի ռազմական լուծումից»։ Միաժամանակ, ըստ Ynet-ի, բանակի ղեկավարությունը, ներառյալ՝ Զամիրը, դեմ է նման քայլին։

Հնարավոր գործողության նախապատրաստման ֆոնին նախագահ Իցհակ Հերցոգը ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատված է մատակարարվել 23 հազար տոննա մարդասիրական օգնություն։