Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ
Հուլիսի 30-ին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Գիվատ Ասաֆ ապօրինի իսրայելական բնակավայրի տարածքում մի խումբ վերաբնակիչների կողմից հարձակման է ենթարկվել Պաղեստինի ազգային ինքնավարությունում Ռուսաստանի առաքելության դիվանագիտական համարանիշներով ծառայողական մեքենան, որում գտնվել են Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը համապատասխան դիմում է ներկայացրել Իսրայելի իշխանություններին՝ հուսալով, որ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի։
«Մեքենային հասցվել է մեխանիկական վնաս։ Հարձակումն ուղեկցվել է ՌԴ դիվանագետների հասցեին բանավոր սպառնալիքներով։ Հատկապես շփոթեցնող և անընդունելի է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել դեպքի վայրում գտնվող իսրայելցի զինվորականների թողտվությամբ, որոնք նույնիսկ չեն փորձել կանխել հարձակվողների ագրեսիվ գործողությունները։
Մենք այս միջադեպը համարում ենք 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում, քանի որ կոնվենցիան, ի թիվս այլնի, պահանջում է ընդունող պետությունից ապահովել օտարերկրյա առաքելությունների սեփականության անձեռնմխելիության սկզբունքի հարգումը և պատշաճ հարգանքով վերաբերվել այնտեղ հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նրանց անձի, ազատության և արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
Համապատասխան դիմումը Իսրայելի իշխանություններին ներկայացրել է Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը։ Հուսով ենք, որ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի»,- ասված է Զախարովայի հայտարարությունում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»