Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին․ «Հետք»
«Հետք»-ը գրում է․ «2021 թվականի նոյեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն պահնորդական ծառայություններ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 ընկերություն՝ «Ար-մոբիլ» ՓԲԸ-ն, «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն, «Պահապան 1» ՍՊԸ-ն, «Օռլան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, «Քինգ մարշալ» ՍՊԸ-ն և «Լիոն սեքուրիթի սերվիս» ՍՊԸ-ն։
Աշխատանքի համար ՊԵԿ-ի առաջարկած առավելագույն գինը 522 մլն դրամ էր։ Մրցույթին հայտ ներկայացրած բոլոր ընկերությունների գնային առաջարկները նախահաշվային գնից բարձր են եղել։
Բանակցությունների արդյունքում ընկերություններն իջեցրել են իրենց գնային առաջարկները։ Ամենացածր գինն առաջարկել է «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն՝ 360 մլն դրամ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Պահապան 1» ՍՊԸ-ն, որն առաջարկել էր 498 մլն դրամ։
2022 թվականի փետրվարի 8-ին «Սուր և նիզակ» ՍՊԸ-ն դիմել է գնահատող հանձնաժողովին և տեղեկացրել, որ հրաժարվում է պայմանագրի կնքումից։
Հանձնաժողովը որոշել է ընտրված մասնակից ճանաչել «Պահապան 1» ՍՊԸ-ին, իսկ «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերն ուղարկել է Ֆինանսների նախարարություն՝ վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ ցուցակում (սև ցուցակ) ներառելու համար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...