Վաշինգտոնյան հանդիպումը լուրջ մտահոգություններ է առաջացրել
Պաշտոնական Երևանը հաստատեց Վաշինգտոնում սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման լուրը։ Ավելին, Փաշինյանը երեկ, բավականին ներկայանալի պատվիրակությամբ, մեկնել է Միացյալ Նահանգներ։ Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանդիպումները արդեն կայանալու են ուրբաթ օրը։ Նախագահ Թրամփը նախ կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, 50 րոպե անց՝ Ադրբեջանի նախագահին, ապա երեքով հանդես կգան մամուլի համար։
Թե մինչ այդ ինչ է անելու Փաշինյանը Վաշինգտոն հասնելուց հետո՝ հայտնի չէ, կառավարության աշխատակազմը չի հաստատում, բայց թե՛ միջազգային, թե՛ հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները մտահոգությունների լուրջ տեղիք են տալիս։
Ըստ ամենայնի՝ Փաշինյանին հարկադրելու են ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրել։ Բացի այդ, նախագահ Թրամփը փորձելու է առաջ մղել Հայաստանի տարածքում ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայություն տեղակայելու իր նախագիծը։ Ադրբեջանը որևէ փոխադարձության սկզբունք չի պահպանելու, փոխարենը Ալիևը հասնելու է իր ցանկալի զարգացմանը, այն է՝ ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հետո հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։ Իսկ Մեղրի ճանապարհից ստացվող եկամտի միայն փոքր հատվածն է մնալու Հայաստանի Հանրապետությանը՝ մոտավորապես 30 տոկոսի չափով։
ԱՄՆ նախագահի միակ ցանկությունը այս ամենում Նոբելյան մրցանակ ստանալն է։ Ասում են՝ նույնիսկ Փաշինյանին ու Ալիևին պարտադրելու են համատեղ դիմել Նոբելյան հանձնաժողովին՝ Դոնալդ Թրամփի համար վաղուց ցանկալի մրցանակը կազմակերպելու առաջարկով։
Բնականաբար՝ բոլոր այս զարգացումները արժանանալու են թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հակազդեցությանը։ Բայց Փաշինյանին ամենևին չի հուզում, որ Հայաստանի Հանրապետությունը ծանրագույն խնդիրների է բախվելու. նա ամեն գնով ցանկանում է հասնել իր խաղաղության օրակարգին՝ վտանգելով ՀՀ գոյությունը։
Անի Ասլանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027