Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը,  իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։ Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23,450,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42,000,000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված՝ նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92,400,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն:

Արդյունքում՝ Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո՝ 2020-2021թթ․ ընթացքում, ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու  սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 65,920,000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: