Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է.
«Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ է:
Սա Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հինգերորդ հողամասն է, որի նկատմամբ, Գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝
- առաջինը 366 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է,
- երկրորդը 254 միլիոն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով հողամաս է,
- երրորդը՝ 654 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է,
- չորրորդը՝ 646 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է:
Հետևողական լինելով ապօրինի գույքի գործիքակազմի կիրառման արդյունքում վերադարձված գույքը հանրային բարիք դարձնելու և այն հանրօգուտ նպատակով օգտագործելու հայեցակարգին՝ օրեր առաջ գրություն եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ։
4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը:
Վերադառնալով այսօրվա նախագծին՝ հավելեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագծով ամրացվող հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ «Այլ հողեր»՝ առաջարկում ենք այն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելուց և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնելուց հետո նախաձեռնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց՝ այս տարածքում ևս անտառ հիմնելու նպատակով:
Ամփոփելով նշեմ, որ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...