Ուշագրավ զարգացումներ են սպասվում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ դատարանում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի գործով ուշագրավ իրավիճակ է սպասվում։ Բանն այն է, որ գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վաչե Մարգարյանին, Նարինե Հովակիմյանին, Էդգար Մանասյանին։
Դատելով, թե ով է գործը նախագահող դատավորը՝ բավականին թեժ է լինելու։ Բանն այն է, որ Վաչե Մարգարյանը, որին մակագրվել է Դատախազության բողոքը պապիկի դեմ, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաեւ Վաչե Մարգարյանի անունը։
Ավելին՝ փաստաբան Երեմ Սարգսյանը Միքայել սրբազանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ հայտնել էր. «Եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են գործը մակագրում։ Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը»։
Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորի ձեռքում է արցախցի տարեց պապիկի ճակատագիրը։
Սակայն գործով մեկ այլ դատավոր՝ Նարինե Հովակիմյանը, դատական համակարգում համարվում է «կռիվ տվող դատավոր», ու չի բացառվում՝ Մարգարյանի որոշումներին դեմ գնա։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ արդարացման վճիռ է կայացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար մեղադրվող տարեց Ալբերտ Առստամյանի նկատմամբ։
Համաձայն դատարանի՝ Ալբերտ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։
Արցախցի պապիկը մեղադրվում էր 2024թ․ օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։
Ալբերտ Առստամյանը իրեն մեղավոր չէր համարում՝ իր արարքը ներկայացնելով որպես քաղաքական դժգոհության արտահայտում։ Առաջին ատյանի այս որոշումը Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...