Փաշինյանը Վաշինգտոնում հուշագիր է ստորագրելու, որը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Աբրահամյան
ԱՄՆ կատարելիք իր ծրագրված այցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում Հայաստանի շահերին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
Նրա կարծիքով, երբ խոսքը գնում է «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը Միացյալ Նահանգներին պատվիրակելու մասին, պետք է նկատի ունենալ Թուրքիան, քանի որ Միացյալ Նահանգները և Թուրքիան նույն ռազմական բլոկի մաս են կազմում։
Նա հավելել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը իր գոյատևումը և վերընտրությունը տեսնում է միայն Հայաստանի շահերը Միացյալ Նահանգների բարձր հովանավորության ներքո Թուրքիային և Ադրբեջանին զիջելու մեջ։
«Ի՞նչ շահ ունի այսօր Հայաստանը։ Այսօր Հայաստանը պետք է միջոցներ ստանա բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Ինչո՞ւ չկառավարել ճանապարհն ինքնուրույն։ Դա կլիներ իրական, կարգին գումար։ Կամ Ռուսաստանի հետ համատեղ։ Բայց ոչ, անպայման պետք է հրավիրել ամերիկացիներին»,- ասել է Աբրահամյանը։
Նա ենթադրում է, որ Փաշինյանն, ըստ ամենայնի, այդ քայլին դիմել է Ադրբեջանից, Թուրքիայից կամ Միացյալ Նահանգներից որոշակի անձնական երաշխիքներ ստանալուց հետո։ «Նա ամբողջովին կատարում է այն, ինչ իրեն թելադրում են Թուրքիան և Բաքուն։ Եվ նա գործում է նրանց շահերից ելնելով։ Հնարավոր է՝ նա որոշակի երաշխիքներ է ստացել ամերիկացիներից, բայց մենք գիտենք, թե իրականում նրանք ինչպես են կատարում իրենց երաշխիքները»,- նշել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027