Թրամփը հաստատել է Ռուսաստանի հետ «տարածքների փոխանակման» ծրագրերը. մենք որոշ բաներ կվերադարձնենք Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր խաղաղության ծրագիրը նախատեսում է որոշ տարածքների վերադարձ Ուկրաինային և փոխադարձ հողերի փոխանակում Ռուսաստանի հետ: Ըտս նրա՝ դա բարդ գործընթաց է, որը պետք է օգուտ բերի երկու կողմերին էլ։
Հարցազրույցի ժամանակ, մեկնաբանելով Ուկրաինայում պատերազմի կարգավորման հնարավոր սցենարները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է համաձայնագիր, որը փոխադարձ տարածքային զիջումներ կներառի։
Խոսքը վերաբերում է նրան, որ Ուկրաինան կարող է որոշակի տարածքներ փոխանցել Ռուսաստանի վերահսկողությանը, իսկ դրա դիմաց Մոսկվան պետք է Կիևին վերադարձնի այն տարածքներից մի քանիսը, որոնք ներկայում գտնվում են իր օկուպացիայի տակ։
Թրամփը նշել է, որ իր կարծիքով նման մոտեցումը կարող է մոտեցնել ռազմական գործողությունների ավարտը։
Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է, որ վերջնական որոշումները կախված են կողմերի միջև բանակցություններից և Կիևի ու Մոսկվայի քաղաքական կամքից։
«Դուք նայում եք տարածքի, որի համար պատերազմ է մղվել երեքուկես տարի, և, գիտեք, շատ ռուսներ են զոհվել, շատ ուկրաինացիներ են զոհվել։ Հետևաբար, մենք նայում ենք դրան, բայց իրականում փորձում ենք որոշակի տարածք վերադարձնել և փորձում ենք որոշակի տարածք փոխանակել։ Դա բարդ է։ Իրականում դա այնքան էլ հեշտ չէ։ Դա շատ բարդ է, բայց մենք որոշակի տարածք վերադարձնելու ենք։ Որոշակի տարածքների փոխանակում ենք անելու։ Տարածքների որոշակի փոխանակում կլինի երկու կողմերի օգտին»,-նշել է Դոնալդ Թրամփը։
Թրամփի հայտարարությունն արդեն քննարկումների ալիք է առաջացրել Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ուկրաինայում, քանի որ տարածքային զիջումների հարցը ամենազգայուններից մեկն է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան