Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու

«Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որում մասնավորպես նշվում է․ «Հայաստանի իշխող վարչախումբը Բաքվի բռնապետի և ԱՄՆ ղեկավարության հետ երեկ երեկոյան ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթերի փաթեթ, որոնք ոչ միայն նոր արհավիրքների առաջ են կանգնեցնելու հայ ժողովրդին, այլև կարող են մեր երկրի մասնատման պատճառ դառնալ։

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով ոտնահարվում են 140 հազար արցախցիների կյանքի, արժանապատվության և գույքային իրավունքները, ի չիք է դառնում սերունդների պայքարը Արցախի ազատության համար, նաև այս անպատժելիությունը Բաքվի բռնապետական ռեժիմի համար կանաչ լույս է վառում Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու, նոր տարածքներ գրավելու, նոր էթնիկ զտումներ իրականացնելու համար։

Փաշինյան-Ալիև նախաստորագրված հուշագիրը (պայմանագիրը) խաղաղության հարցում Ադրբեջանի համար պարտավորեցնող որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է, որը Փաշինյանին անհրաժեշտ է՝ խաղաղության պատրանքով առավել դյուրահավատ ընտրողներին մոլորեցնելու և առաջիկա ընտրություններում նրանց վստահության քվեն խաբեությամբ կորզելու համար։ Այս անարժեք թղթի կտորի դիմաց Փաշինյանը գնացել է հրեշավոր գործարքի՝ Մեղրիի հարևանությամբ գտնվող հայկական տարածքները տրամադրելով դեպի Նախիջան և հակառակ ուղղությամբ ադրբեջանցիների և թուրքերի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հատկանշական է, որ տարանցման համանման ռեժիմ Ադրբեջանը Հայաստանին որևէ տեղ չի տրամադրում՝ սա բացարձակ միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և ոչ այլ ինչ է, քան միջանցքի տրամադրում ագրեսոր Ադրբեջանին։

Ի հավելումն, այս խայտառակ գործարքով՝

Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայությունն ապահովող միակ երկիրը` վերածվելով գերտերությունների բախման կիզակետի` դրանից բխող ծանր հետևանքներով։ Հակամարտ բևեռների զինված ուժերի զուգահեռ ներկայությունը Հայաստանում մեր երկիրը «նոր Սիրիայի» վերածելու և երկրի մասնատման իրական ռիսկեր է պարունակում։

Խոստացված «խաղաղության խաչմերուկի» փոխարեն Հայաստանը կտրում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ստրատեգիական համագործակցության շղթան։ Հայաստանը նաև կոնֆլիկտ է ստեղծում ԵԱՏՄ ներսում՝ խաթարելով նրա միասնական մաքսային տարածքը։

Հայաստանի շրջափակումը որևէ կերպ չի վերանում․ շարունակում են փակ մնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա սահմանները։ •

Բաքվում պահվող հայ պատանդներն ազատ չեն արձակվում, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները չեն վերադարձվում, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանին ներկայացվող իր ագրեսիվ պահանջները։ Հայաստանի իշխող վարչախմբի՝ Վաշինգտոնում ստանձնած պարտավորությունների կատարումը Հայաստանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։ Գիտակցելով, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է այս խայտառակ գործարքին՝ Փաշինյանը, ԱՄՆ-ում ստանձնած իր պարտավորությունները կատարելու նպատակով, այժմ փորձելու է ամրապնդել իր բռնապետական կառավարումը և ճնշել երկրում ավելացող դիմադրության օջախները։ Փաշինյանի վարչախմբի հետագա իշխանավարման պարագայում առաջիկայում մեզ սպասում է երկրի ներսում բռնաճնշումների կտրուկ սաստկացում, ուստի նրա հեռացումն այժմ օրախնդիր նշանակություն ունի։

Մենք հորդորում ենք Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ առանց հապաղման սկսել վարչապետի անվստահության գործընթացը և դրանով ձախողել այս խայտառակ գործարքը, ինչպես նաև կանխել դրա իրականացմանն ուղղված բռնաճնշումների նոր ալիքը երկրի ներսում։     «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու Փաշինյանի հակազգային վարչախմբի` օրինական ճանապարհով հեռացմանը, և պատրաստ է իր ուժերն ու հնարավորությունները ներդնելու՝ դրա շուրջ լայն հանրային կոնսոլիդացիա ապահովելու նպատակով։»։