Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ, Հայաստանը՝ ժամանակավոր շունչ․ Սուրենյանց

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում, Հայաստանը՝ ժամանակավոր շունչ։  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վաշինգտոնի «խաղաղության» իրական գինը

Շահող №1 – Ադրբեջան

Ստացավ Զանգեզուրի միջանցքի միջազգային լեգիտիմացում․ հռչակագրում հստակ գրված է՝ «…Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը…»

Եվ, ամենաուշագրավը, հռչակագիրը ստորագրելով, իր անունը դրեց Սյունիքի ճանապարհի շահագործման փաստաթղթի տակ, ինչը նշանակում է՝ Ալիևը դե ֆակտո դառնում է այդ ճանապարհի «փայատեր»։

Ստեղծեց քաղաքական հիմք ԼՂ հարցի վերջնական փակման համար․ «…միջազգային սահմանների անքակտելիությունը… երբեք չպետք է ենթակա լինի վերանայման…»

Հասավ ԱՄՆ-ի կողմից 907-րդ բանաձևի կասեցմանը, ինչը թույլ է տալիս Վաշինգտոնին ուղիղ ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաքվին,

Նախօրեին կնքեց SOCAR–ExxonMobil նավթային խոշոր գործարք՝ ամրապնդելով էներգետիկ դաշինքը ԱՄՆ-ի հետ,

Ստացավ նաև առավել վտանգավոր քաղաքական խոստումը՝ Ալիևի խոսքերով՝ «Հայկական կողմն ինքն է պատրաստակամություն հայտնել փոխելու Սահմանադրությունը»,

Շահող №2 – ԱՄՆ

Իր վերահսկողության տակ վերցրեց TRIPP միջանցքի ծրագիրը․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է… «Թրամփի ուղի» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով…»

Նվազեցրեց Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում,

Թրամփի համար ստացավ «խաղաղարարի» միջազգային իմիջ և PR։

Հայաստան – կարճաժամկետ դադար, բայց ոչ համակարգային հաղթանակ

Խուսափեց ռազմական նոր էսկալացիայից,

Ստացավ միայն ներդրումային խոստումներ և «տրանսպորտային հանգույց» դառնալու մասին բարձրաձայն PR, առանց որևէ կոնկրետ երաշխիքների կամ ամրագրված պարտավորությունների,

Իրական, կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման ուղղությամբ, արդյունքներ չկան։

Բայց Հայաստանի համար չլուծվեցին անգամ ամենահրատապ հարցերը

Ապաշրջակման հստակ պայմաններ չկան,

Բաքվում պահվող հայ գերիները չեն վերադարձվել,

Հայաստանի որոշ տարածքների դեօկուպացիան չի իրականացվել,

Եվ այժմ արդեն ոչ միայն Ադրբեջանի պահանջն է, այլև Երևանի ընդունած պարտավորությունը՝ փոխել Սահմանադրությունը։

Հռչակագրի բովանդակությունն ու կողմերի հայտարարությունները փաստում են, որ Փաշինյանը համաձայնել է 99 տարով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը՝ առանց վերանայման հնարավորության, փակել ԼՂ հարցի միջազգային հարթակը, պատրաստակամություն հայտնել փոխել Սահմանադրությունը և փաստացի դարձրել Ալիևին Սյունիքի ճանապարհի «փայատեր»։

Արդյունքը – Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ՝ ամրապնդելով իրենց դիրքերը տարածաշրջանում։

Հայաստանը՝ ժամանակավոր շունչ, բայց նաև նոր կախվածություններ, սահմանափակ ինքնիշխանություն և աշխարհաքաղաքական պայթունավտանգ կիզակետում հայտնվելու վտանգ։ Բնական է, որ հակապետական և կոլոբորանտ իշխանությունը հրճվանքի մեջ է՝ «ինքնիշխանություն» տերմինի գռեհիկ շահագործմամբ: Իսկ Հանրապետության բոլոր կողմնակիցները՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարտավոր են համախմբվել՝ Անկախության շարժում սկսելու համար»,-գրել է Սուրենյանցը։