ԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումը
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ամերիկյան կողմը խոստացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ բանակցություններ վարել եվրոպական երկրների հետ։
«Ամերիկյան կողմը խոստացել է, որ Ալյասկայում կայանալիք հանդիպումից առաջ կխորհրդակցի եվրոպացի գործընկերների հետ իր դիրքորոշման վերաբերյալ: Ես կսպասեմ նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքներին. ես շատ մտավախություններ և շատ հույսեր ունեմ», - մամուլի ասուլիսում ասել է Դոնալդ Տուսկը (մեջբերել է Reuters-ը):
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն օգոստոսի 15-ին Ալյասկայում: Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման տարբերակները: Bloomberg-ը գրել է ԵՄ առաջնորդների ցանկության մասին՝ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա ռուս գործընկերոջ հետ հանդիպումը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան