Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի եւ մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված եւ տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաեւ՝ վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ըստ պաշտոնական տվյալի՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել եւ վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։
Բացի այդ, վերջինս հափշտակել է նաեւ տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված եւ իրեն վստահված 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում հափշտակվել է ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ:
Հիշեցնենք․ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, հենց նրա լոբբինգով էր նշանակվել այդ պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ կալանավորվեց մայիսի 6-ին: Թեեւ կալանավորումից շաբաթներ անց խափանման միջոց կալանքը փոխել են տնային կալանքով։
Արայիկ Հարությունյանը երեւի շարունակում է «տիրություն» անել իր մտերիմներին:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...