Հաղթանակը սկսվում է վախի հաղթահարումից, իսկ պարտությունը՝ սեփական երազանքից հրաժարումից․ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
Մանիֆեստ՝ մխրճվողների համար
Այս ճանապարհը չի սկսվում փառքի փնտրտուքով, այլ՝ պատասխանատվության գիտակցումով։ Քաղաքականության դաշտը, որքան էլ փայլուն ու բարձրագոչ թվա, իր խորքում նույն դատարկությունն ունի, եթե դրա նպատակը հանուն հանրային շահի ծառայությունը չէ։ Երբ խաղը վերջանում է, բոլոր «խաղաքարերը»՝ լինի դա իշխանության գահին նստած թագավորը, թե կռվի դաշտում մաշված զինվորը, հայտնվում են նույն արկղում։
Մի մոռացիր՝ մարդիկ ոչ թե քեզ դեմ են, այլ իրենց են կողմ և նրանց անձնական շարժառիթները հաճախ գալիս են սեփական վախերից, շահերից և հույսերից։ Եթե վախենում ես կորցնել, ապա կորցրու ու ազատվիր վախից, քանի որ միայն ազատ մարդն է կարողանում պայքարել առանց ինքնախաբեության։
Մեղքը թող նրան, ով փորձում է այն բարդել քեզ վրա՝ սեփական ձախողումները քողարկելու համար։ Մի չափիր բոլորին քո արշինով, քանզի նույնիսկ ամենամոտ մարդը իր մտքում կարող է ունենալ աշխարհ, որից դու անտեղյակ ես։
Քո ծնողները, քո ժողովուրդը, քո երկիրը՝ բոլորը առաջին անգամ են ապրում այս կյանքն ու այս պահը։ Ոչ ոք չունի կատարյալ ուղեցույց։ Միակ անպարտելի հակառակորդը մահն է` մնացածին կարող ես դիմակայել, եթե պատրաստ ես քայլել մինչև վերջ։
Երազանքները չեն իրականանում սպասելով։ Դու պետք է գնաս նրանց ետևից, նույնիսկ եթե ճանապարհը ծածկված է կասկածներով ու հարվածներով։ Մի թույլ տուր, որ մտահոգությունը խաթարի այսօրվա քո վճռականությունը։ Վաղվա վտանգը հաղթահարելու միակ միջոցը այսօրվա պայքարը հաղթանակի հասցնելն է։
Քաղաքականության դաշտ մխրճվողն ընտրում է ոչ թե հարմարավետ կյանք, այլ ծանր ուղի՝ հանուն փոփոխության։ Եվ եթե ընտրել ես այս ուղին, հիշիր՝ հաղթանակը միշտ սկսվում է վախի հաղթահարումից, իսկ պարտությունը՝ սեփական երազանքի հրաժարումից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027