Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Հայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ:

Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է 282 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և մետաղյա տարա` լցված 33 գրամ «հաշիշի յուղ»-ով:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ հայտնաբերված թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում, որն էլ դարանակալվել է ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից։ Գերեզմանատուն են ժամանել ամուսիններ՝ ովքեր ՀՀ քաղաքացիներ են: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։ Պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան հարթակի օգտատերեր և վերցված թմրամիջոցները պատրաստվում էին իրացնել հենց տելեգրամյան հարթակով։

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված Է․Ս․-ն օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նաև օրեր առաջ ձեռք բերած, մաքսանենգ եղանակով ՀՀ տեղափոխված 327 գրամ «մեթամֆետամին» տեսակի 75.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ փաթեթավորելու և վաճառելու համար նախատեսված գործիքներ ու նյութեր։ Ձերբակալված քաղաքացիները, ինչպես նաև հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ ԻԻՀ քաղաքացի Մ․Ն․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայում առկա թաքստոցներում ևս առկա են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Խուզարկության արդյունքում բեռնատարից հայտնաբերվել է 650 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների հետ պարզել են, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում առկա են նաև տեղադրված թմրամիջոցներով փաթեթներ, որոնք ևս իրացվելու էին տելեգրամյան հարթակում։ Արդեն իսկ տվյալների ստուգման ընթացքում տեղակայման վայրից հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի փաթեթը, որը քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով վերցվել է։

Եվ այսպես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղությամբ: