Եվրաեռյակը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին․ FT
Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նամակ են ուղարկել ՄԱԿ-ին, որում ասվում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամության մասին։ Դա կլինի այն դեպքում, եթե Թեհրանը չվերսկսի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակը ստորագրել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բառոն, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լեմին։ Փաստաթղթում ասվում է, որ «եվրաեռյակը» առաջարկել է Իրանին երկարաձգել պատժամիջոցների կասեցումը, որպեսզի խուսափեն օգոստոսին դրանց ավտոմատ վերսկսումից։
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը հստակ հասկացրել են, որ եթե Թեհրանը մինչև օգոստոսի վերջ չցանկանա դիվանագիտական լուծման հասնել կամ չօգտվի երկարաձգման հնարավորությունից, ապա կգործարկվի snapback մեխանիզմը, ասվում է նամակում։
Հուլիսին Եվրաեռյակը սպառնացել է Իրանին նոր պատժամիջոցներով, այն բանից հետո, երբ Թեհրանը դադարեցրել է համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո: Ավելի ուշ Իրանը համաձայնվել է վերսկսել միջուկային բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում՝ հուլիսի վերջին:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...