Անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ Հայաստանի համար
Փորձագետների գնահատմամբ՝ նախաստորագրված համաձայնագիրը Հայաստանի անվտանգությանը որևէ երաշխիք չի ապահովում։ Ավելին, Փաշինյանի գործողություններով իրավիճակը հասցվել է մի կետի, երբ ռազմական էսկալացիայի վտանգը դարձել է շատ ավելի սուր և մոտ, քան կարելի էր ենթադրել։ Միաժամանակ, փաստը, որ ԱՄՆ հովանավորությամբ նման տեքստի նախաստորագրումը բացահայտորեն նյարդայնացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, միայն ավելացնում է նոր ճգնաժամերի հավանականությունը։
Ըստ էության, Փաշինյանն ու իր թիմը Հայաստանը ներքաշում են նոր պատերազմի մեջ, որտեղ երկիրը շանս չունի։ Այս ֆոնին գործող իշխանությունները շարունակում են ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ և ձգտում են երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը՝ նպատակ ունենալով իրականացնել նրա ունեցվածքի բռնազավթման մտադրությունը։
Օրերս Հայաստան այցելած աշխարհահռչակ փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Երևանում հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի և հոգևորականության դեմ հարուցված մեղադրանքների անընդունելիությունը շոկի մեջ կգցի օտարերկրյա առաջնորդներին։ «Իմ կյանքի ընթացքում ես երբևէ ոչ մի երկրում նման ամոթալի երևույթ չեմ տեսել, երբ այդ տարիքի մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայրենիքին և երբեք հանցագործություն չեն գործել, մեղադրվում և ձերբակալվում են։ Պնդումը, թե նրանք պետք է ձերբակալվեն, բացարձակապես ամոթալի է։ Իմ մտահոգությունները, որոնք դարձան Հայաստան այցելելու պատճառ, լիովին հաստատվել են»,- նշել է նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս գործերը կարճաժամկետ հեռանկարում կունենան քաղաքական, իսկ միջնաժամկետում՝ տնտեսական լուրջ հետևանքներ Հայաստանի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027