Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Մամուլի տեսություն

Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչպե՞ս՝ բացատրենք:

Ադրբեջանն ստացավ՝
1. Միջանցք, որը նրան տրամադրեց Հայաստանը ԱՄՆ-ի միջոցով
2. ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը, որը փակեց արցախահայության վերադարձի էջը,
3. Ադրբեջանը հասավ նրան, որ եվրադիտորդները դուրս կգան Հայաստանից:
4. 907-րդ բանաձևի չեղարկվեց:
5. Ադրբեջանը չունի հստակ ուղղորդում՝ ինչպես, որ քարտեզով է ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը:
6. Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերը հետ կվերցվեն:

Այսինքն՝ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին տրամադրեց միջանցք, որը Փաշինյանի կողմնակիցները բառացի խուսափում են «միջանցք» ասելուց՝ այն ձևակերպելով տարբեր անուններով․ բայց 99 տարով վարձակալությամբ տրված սուվերեն տարածքի նկատմամբ մենք կորցնում ենք մեր վերահսկողությունը:

Իհարկե, հայաստանյան քաղաքական դաշտում փորձում են ներկայացնել այնպես, որ իբրև Հայաստանն էլ է ստանալու այլ կապեր, հաղորդակցման ուղիներ, ճանապարհներ, սակայն այդ փոխադարձության պայմանավորվածությունը որևէ տեղ չի երևում, թե Հայաստանը Ադրբեջանի որ ճանապարհով, ինչ ձևաչափով է դուրս գալու աշխարհ՝ անխոչընդոտ:

Անդրադառնալով Խաղաղության պայմանագրին՝ նշենք, որ արդեն ստորագրվել է պայմանագրի անփոփոխելիության մասին դրույթը և հրապարակվել տեքստը:

Խաղաղության պայմանագրի կետերը հետևյալն են.

-Պրահայում ՀՀ-ն քառ. կմ-ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչել և չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Նկատենք, որ Խաղաղության պայմանագրում որևէ տեղ անդրադարձ չկա ՀՀ տարածքի ամբողջականության մասին, և ընդգրկված չէ նաև որևէ քարտեզ, թե որ քարտեզով է Ադրբեջանը ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը:

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը, աջակցումը, որը նպատակ ունի, ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը:

Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հարց է առաջանում՝ Ադրբեջանը, Հայաստան ասելով, ի՞նչ տարածք է հասկանում: Ադրբեջանի համար այսօր Հայաստանն ունի անկլավներ՝ ադրբեջանական հողեր, որը պետք է վերադարձվի իրենց: Ադրբեջանի կողմից նշված այդ տարածքները՝ անկլավները, գտնվում են Հայաստանի հիմնական ճանապարհներին մոտ: Եթե Հայաստան այդ անկլավները տրամադրի Ադրբեջանին, ապա կտրոհվի մեր տարածքային ամբողջականությունը և Հայաստանն էլ կհայտնվի շրջափակման մեջ:

Բայց Փաշինյանի կողմնակիցները սա չեն մանրամասնում:

​-Որևէ երրորդ կողմին թույլ չեն տալու օգտագործել իրենց տարածքը․ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Ամբողջությամբ համապատասխանելով սույն համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին՝ կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, համաձայն հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի՝ կողմերի միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրեր կնքելու նպատակով:

Ի՞նչ է սա ենթադրում: Սահմանազատման և սահմանագծման համաձայնագրով որոշվելու է նոր Հայաստանի սահմանը: Այսինքն՝ առաջին հոդվածը, որտեղ ասվում է՝ «մենք ճանաչում ենք Հայաստանի Հանարապետությունը», մնում է միայն թղթի վրա: Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով:

-Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի:

Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն:

Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով:

-Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Դրանց բոլոր
դրսևորումներում յուրաքանչյուրն ունի իր իրավասության շրջանակներում:

Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը:

-Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը: Այդ թվում՝ ուղղակիորեն կամ, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով:

Սույնով կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ՝ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով:

Նկատենք՝ Ադրբեջանը պնդում է, որ 4000 ադրբեջանցի անհայտ կորած է համարվում և պահանջել են, որ Հայաստանն այդ գործով քննություն իրականացնի, գտնի պատերազմին մասնակից մարդկանց, դատի և արդարադատություն իրականացնի: Այսինքն՝ 1991-2023 թվականների, Արցախյան հակամարտության շրջանակներում բոլոր դերակատարում ունեցած անձանց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն:

Բոլոր դատական գործերը՝ ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանը պետք է հետ վերցնի միջազգային ատյաններից:

Հարկ ենք համարում հիշեցնելու, որ այս կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը շարունակել է դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ականապատման սխալ քարտեզներ տրամադրելու համար:

Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ:

Հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել նաև այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր մայր օրենքը՝ Սահմանադրությունը:

Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում:

Սա խաղաղությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա»։