Սպասում են` մարդիկ սթափվեն․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո էլ հայաստանյան ընդդիմության անդորրը չխախտվեց` մեկ-երկու հերթապահ հայտարարությունով արձանագրեցին, որ իշխանությունն ապազգային փաստաթուղթ է ստորագրել, նոր զիջումների է գնում, Սյունիքով միջանցք է տալիս, եւ կրկին դիրքավորվեցին դիտորդի կարգավիճակում։
Ընդդիմադիր ճամբարներից մեկի մեր աղբյուրն ասաց, որ իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ իրենք տանուլ են տվել այս պայքարը, եւ անիմաստ էր որեւէ քայլ անելը:
Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, եւ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, եւ սա հերթական կապիտուլյացիան է։
Բացի այդ, լուրջ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում Սամվել Կարապետյանի թիմում, կուսակցական գրասենյակներ են վարձակալում, մոբիլիզացնում, ռեսուրսներն են հաշվում, որպեսզի սեպտեմբերից ակտիվանան։
Սրանով պայմանավորված է նաեւ որոշ ընդդիմադիրների պասիվությունը, սպասում են առաջին ջութակին, որ հետո նվագակցեն։ Ի դեպ, երեկ Կարապետյանը հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձեւով» շարժումը, որը «դառնալու է այն հենքը, որի վրա կձեւավորվի նոր քաղաքական ուժը»:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...