Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր
Team Telecom Armenia-ն հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման և արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Նպատակ ունենալով էապես բարձրացնել կապի որակը և թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ընկերությունը 2025թ․ նոյեմբերի 15-ից կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։
Երկրորդ սերնդի բջջային ցանցը, որը Հայաստանում գործարկվել է 30 տարի առաջ՝ դեռևս 1995 թվականին, այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և այն թվային առավել անվտանգ և արդյունավետ ծածկույթ ապահովող տեխնոլոգիաներով փոխարինելու ժամանակն է:
2G-ի անջատման արդյունքում ազատված հաճախականությունները, ենթակառուցվածքները, սարքավորումներն ու ծրագրային ռեսուրսները թույլ կտան շատ կարճ ժամանակում էապես ընդլայնելու 4G և 5G ծածկույթներն ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերում։ Ընկերության՝ 1000-ից ավելի բազային կայանները կաշխատեն բացառապես արդի տեխնոլոգիաներով՝ բաժանորդներին տրամադրելով բջջային կապի և ինտերնետի ավելի հուսալի ու արագ հասանելիություն։
«Կարևորելով նորագույն տեխնոլոգիաների՝ ճիշտ ժամանակին ներդրման ու օպտիմալացման անհրաժեշտությունը՝ մենք առաջինն ենք պատրաստ կրելու այս պատասխանատվությունը՝ նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով մեր բաժանորդներին։ Այս քայլը հնարավորություն կտա արդիականացնելու բջջային ծածկույթը, բարձրացնելու ցանցի արդյունավետությունը և էականորեն բարելավելու ծառայությունների որակը»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
2G ցանցի պայմաններում բաժանորդներին գրեթե հասանելի չէին շարժական ինտերնետի ծառայությունները, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Նոր սերնդի ցանցերը ոչ միայն թույլ են տալիս միաժամանակ օգտվելու ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից, այլև զգալիորեն ավելի էներգախնայող են և թույլ են տալիս նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Այս օպտիմալացումն իրականացվում է Team Telecom Armenia-ի կողմից նախկինում հայտարարված շարժական ցանցի արդիականացման ռազմավարության շրջանակում, որի նպատակն է ապահովել առաջադեմ, հասանելի և կայուն կապ Հայաստանի ամբողջ տարածքում։
Ծառայությունների անխափան հասանելությունն ապահովելու նպատակով ընկերությունը այն բաժանորդներին, որոնք վերջին երեք ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ