Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին»
Փաշինյանի իշխանությունը ինքնամոռաց տարածում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իբր Փաշինյանն իրեն ասել է, որ Երևանում ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են, քան մայրաքաղաք Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի գործող իշխանությունները մեկ բառով անգամ չեն անդրադառնա ԱՄՆ Պետքարտուղարության վերջին զեկույցին, որտեղ նշվում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ պահպանում է օրենքի դրույթները, իսկ ժողովրդավարության վիճակն ամենևին էլ լավ չէ։
Ամփոփելով 2024-ի զարգացումները՝ Պետդեպն արձանագրել է՝ ըստ իրավապաշտպանների, ոստիկանությունը երբեմն անձանց ձերբակալել է որպես պատիժ առանց պաշտոնական մեղադրանքների: Զեկույցը նշում է, որ կան հավաստի հաղորդումներ նաև պետական պաշտոնյաների կողմից իրականացվող կտտանքների ու խոշտանգումների վերաբերյալ: Այս շարքում Պետդեպը մեջբերել է տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգը, թե իրավապահները խոշտանգել կամ բռնության են ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց՝ մնալով անպատիժ:
Զեկույցն անդրադարձել է նաև բանակում խաղաղ պայմաններում շարունակվող մահվան դեպքերին, ընդգծելով՝ իրավապաշտպանների և զոհերի ընտանիքների կարծիքով, իրավապահները պատշաճ քննություն չեն իրականացնում, և սկզբում հենց տեղի ունեցածը ինքնասպանություն որակելով՝ նվազեցնում են հանցագործության բացահայտման ու արդարադատության հավանականությունը:
Խոսքի ազատության բաժնում զեկույցը փաստում է, որ Հայաստանի կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգել է այս իրավունքը, թեև եղել են բացառություններ։ «Լրագրողները երբեմն ենթարկվել են բռնության, հետապնդման կամ սպառնալիքի իշխանությունների կամ իշխանությունների անունից գործող անձանց կողմից»,- արձանագրել է ԱՄՆ Պետդեպը:
Պետքարտուղարության այս զեկույցը փաստում է, որ Միացյալ Նահանգներում էլ առանձնապես լուրջ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության մասին հավաստիացումները, ընդհակառակը, նույնիսկ նախագահ Թրամփի հետ համաձայնագիր ստորագրելուց հաշված օրեր անց քննադատություն են հնչեցնում, հասկացնելով Նիկոլ Փաշինյանին, որ վերջինիս իշխանությանը բոլորովին էլ իրենց գործընկեր և դաշնակից չեն համարում, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և իր քարոզչամեքենան։ Թե ինչպե՞ս կպատասխանեն Հայաստանի գործող իշխանությունները ամենից ստացված այս ապտակին, բարդ է ասել. ըստ ամենայնի, կփորձեն մոռացության տալ և ոչինչ չխոսել։
Նունե Աբովյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027