«Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին
Իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը մեկ տարուց ավելի հայ հասարակության ուղեղը բռնաբարում էին դեպի Եվրամիություն գնալու իրենց նախաձեռնությամբ։ Ըստ փորձագետների, ակնհայտ էր, որ խնդիրն ամենևին էլ Ազգային ժողովում ընդունված օրինագիծը կամ դրա հետագա զարգացումները չեն, առավել ևս, Փաշինյանը որևէ կերպ համարձակություն չի ունենա փախչել ԵԱՏՄ-ից և միանգամից ընտրել Եվրամիության ուղին, բայց և «Եվրաքվեի» ներկայացուցիչները փորձում էին իրենց նախաձեռնությունն օգտագործել նախընտրական նպատակներով՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։
Վաշինգտոնում կայացած հանդիպումից և փաստաթղթերի նախաստորագրումից հետո «Եվրադաշինքում», զարմանալիորեն, ցնցումների մեջ են հայտնվել և, ըստ էության, դաշինքը փլուզման եզրին է։ Դաշինքի կուսակցություններից մեկը՝ Եվրոպական կուսակցությունը, չի բացառվում, որ առաջիկայում լքի այն։ Բանն այն է, որ Տիգրան Խզմալյանն, ի տարբերություն «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունների, խիստ ակտիվորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն ու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Ընդ որում, Խզմալյանն այնպիսի արմատական դիրքերից է սկսել քննադատել Փաշինյանին, որ տարակուսանք է առաջացրել։
Դաշինքի մյուս երկու ուժերն էլ առայժմ չգիտեն, թե ինչպես են վարվելու իրենց գործընկերոջ հետ։ Թեև հասկանում են, որ միայն 2-ով ընտրություններին մասնակցելը անլուրջ կդիտվի, և բացի այդ, չեն կարողանա յուրացնել «Եվրադաշինք» անվանումը։ Հակասություններ կան նաև «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։ Նրանք չեն կարողանում իրար մեջ կիսել առաջնորդության հարցը, և յուրաքանչյուրը պահանջում է, որ ցուցակի առաջին համարը լինի իրենց կուսակցության ղեկավարը։ Թե ինչ ճակատագիր կունենա «Եվրադաշինքը», պարզ կլինի ապագայում, ըստ ամենայնի, այն կփլուզվի, իսկ դրա մասնակից ուժերն առանձին կմասնակցեն ընտրություններին։
Լիլիա Սահակյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027