Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Քաղաքականություն

Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը․ Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

Պատմական օրինաչափություն

Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։ Հռոմեական կայսրությունից մինչև Չինաստանի տարբեր դինաստիաներ, Բրիտանական կայսրությունից մինչև Խորհրդային Միություն՝ այս տերությունները կուտակել են աննախադեպ ազդեցություն և հարստություն։ Սակայն, որքան հզոր էլ որ դրանք թվացել են իրենց ծաղկման շրջանում, ոչ մեկը զերծ չի մնացել անկումից։ Նրանք չեն կործանվել հանկարծակի և գրեթե երբեք առանց նախազգուշացնող նշանների։ Յուրաքանչյուր կայսրության անկումը ունեցել է իր պատճառահետևանքային առանձնահատկությունները, սակայն բոլորի դեպքում միավորորղը եղել են գերագնահատված ինքնավստահությունը, մեծամտությունը և իրականությունից կտրված լինելը։

Դարերի ընթացքում ձևավորվել է մի անժխտելի օրինաչափություն․ այն կայսրությունները, որոնք սկսում են հավատալ իրենց հավերժությանն ու գերակայության ճակատագրական արդարացվածությանը, մի օր փլուզվում են հենց այդ նույն մեծամտության պատճառով։ Պատմությունը՝ անաչառ և անողոք, պատժում է նրանց, ովքեր ուժը շփոթում են անպարտելիության հետ։ Այն, ինչ սկսվում է որպես գերիշխանություն, հաճախ ավարտվում է պառակտմամբ, քանզի որքան խորն է անխոցելիության պատրանքը, այնքան թույլ է կայսրության դիմադրողականությունը փոփոխություններին։

Ամենավտանգավոր դրսևորումներից մեկն էլ այն համոզմունքն է, որ գերիշխանությունը ոչ միայն արդարացված է, այլ նաև պատմականորեն, բարոյապես ու ի վերուստ կանխորոշված։ Նման մեծամտությունը խաթարում է իրականության ընկալումը, հատկապես երբ իշխանավորները շրջապատվում են միայն հպատակներով, քծնողներով ու խամաճիկներով։ Քննադատությունը դիտվում է որպես դավաճանություն, իսկ փաստերը մնում են ստվերում։ Որպես հետևանք՝ իրականությունից կտրված առաջնորդները սկսում են գործել ոչ թե իրողությունների հիման վրա, այլ հավերժ գերակայության պատրանքով։

Կայսրություններն անկում են ապրում, երբ ազգային ռազմավարությունը ստորադասվում է ընտանեկան կապերին, կլանային պարտավորություններին կամ «պատմական» իրավունքների պատրանքին։ Երբ արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե ռազմավարական հաշվարկներով, այլ անձնական կապերով ու փառասիրությամբ, կայսրությունները սկսում են փլուզվել ներսից։

Հռոմեական կայսրության անկումը չսկսվեց միայն արտաքին ներխուժումներից։ Այն սկսվեց այն պահին, երբ կայսրերը կարևոր պաշտոններում նշանակում էին իրենց հարազատներին՝ անկախ նրանց կարողություններից, և ավելի շատ թշնամանքի մեջ էին մրցակից խմբավորումների, քան օտարերկրյա զավթիչների հետ։ Օսմանյան կայսրությունը խեղդվեց ներքին ինտրիգների մեջ, իսկ Խորհրդային Միությունում տարեց առաջնորդների շրջապատը տարիներ շարունակ կառչած էր անձնական իշխանությունից, մինչդեռ երկիրը լճանում և քայքայվում էր։

Արցախը՝ կայսերական մտածողության զոհ

2023 թվականին Արցախի անկումն ավելի լայն և վտանգավոր հետևանքներ է ունեցել, քան պարզապես տարածքային փոփոխություն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացահայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը։

Այս «հանգուցալուծումից» հետո տարածաշրջանում սկսեցին ավելի ակտիվ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը՝ յուրաքանչյուրն իր «պատմական ազդեցության գոտին» վերականգնելու մտադրությամբ՝ ոչ թե որպես խաղաղարար, այլ որպես շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետևանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տերությունները, որոնք կայսերական հիշողության կրողն են, կրկին սկսում են պայմանավորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանությամբ։

Այս ամենը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունության ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գերհզորների մրցակցության թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիվանագիտական պրագմատիզմի հանդեպ։ Ակնհայտ է դառնում անտարբերությունը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղության, անվտանգության և արժանապատվության հանդեպ, երբ սահմանները վերաձևավորվում են բռնության միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերվում են հանուն այսպես կոչված պատմական նպատակահարմարության։

Պետք է հստակ արձանագրել. որոշ տերությունների մեծամտությունը, ցինիզմը և կայսերական կարոտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նրանք պարզապես ավարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք հարմար էին իրենց կարճաժամկետ շահերին։ Այդ տերությունները, գործելով որպես անկում ապրած կայսրությունների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտությամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրավունքները և անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։

Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։

Բայց գերիշխանությունը առանց լեգիտիմության ծնում է դիմադրություն, իսկ վախի ու լռության վրա հիմնված կայունությունը ենթակա է փլուզման։ Արդարության ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրված խաղաղությունը խորացնում են ճգնաժամերը՝ դրանք լուծելու փոխարեն։

Պատմության դատաստանը

Կայսրությունները չեն փլուզվում, որովհետև բախվում են մարտահրավերների։ Դրանք փլուզվում են, որովհետև չեն կարողանում արձագանքել այդ մարտահրավերներին՝ խոհեմությամբ, հստակությամբ և իրատեսությամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռությունը շփոթում են համաձայնության, վերահսկողությունը՝ օրինականության, իսկ գերիշխանությունը՝ իմաստության հետ։ Երբ առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք հավերժ են, երբ իրենք դառնում են պետության մարմնավորումը, և երբ ազգային շահը խառնում են անձնական հավակնությունների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։

Տարբեր դերակատարների կայսերական մտածողության մեծամտությունն ու կուրությունը ողբերգություն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմությունն անվերջ ցույց է տվել, որ երբ կայսրությունները սխալվում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետևանքները, ուշ թե շուտ, անխուսափելիորեն հետ են վերադարձվում հենց այդ կայսրություններին։ Երբ իշխանությունը օգտագործվում է իրականությունը մերժելու համար, երբ մարդկային կյանքերը դիտարկվում են որպես աննշան զոհեր, և երբ առաջնորդությունը վերածվում է անձնական փառքի գործիքի, նման կայսրությունները անխուսափելիորեն գնում են ներքին քայքայման և կործանման ճանապարհով։

Ամփոփում

Այդ ամենի դեմ հանդիման կանգնած Հայաստանն ամենևին դատապարտված չէ վերջնական պարտության։ Մեծ տերությունների ուժային խաղերի, կայսերական մտածողության և ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռևս գոյություն ունի իմաստուն և նպատակային ընտրության հնարավորությունը։ Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականության հստակ և համակարգված ձևավորմամբ և ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։

Նույնիսկ ամենածանր իրավիճակներում հնարավոր է ձևավորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնությունը, փորձը, իրատեսությունն ու հետևողականությունը։ Փոփոխվող աշխարհակարգը վաղ թե ուշ ստեղծելու է հնարավորությունների պատուհան, և միայն համարժեք պատրաստվածությունն է, որ կարող է ապահովել, որպեսզի այդ պատուհանը բացվի ոչ թե ուրիշների, այլ հենց Հայաստանի առջև։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մոտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված արտաքին քաղաքականության հիմքում։