Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի
Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի, ինչպես դա հիմնավորում է Լևոն XIV-ը: Bloomberg-ի փոխանցմամբ, Իտալիայի կառավարությունը վերջերս հավանություն է տվել նախկին Պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ Հռոմից հյուսիս ընկած դաշտում արևային մարտկոց կառուցելու մասին, որը կարտադրի բավարար էներգիա՝ «ամբողջությամբ ապահովելու Վատիկանի պետություն-քաղաքի էներգետիկ կարիքները», ինչպես արտահայտվել է Ֆրանցիսկոսը: Նրա հետնորդ Լևոն XIV-ը սատարել է այս ծրագիրը՝ այն անվանելով օրինակ աշխարհի համար:
«Մենք բոլորս գիտենք կլիմայի փոփոխության հետևանքները, և անհրաժեշտ է իսկապես հոգ տանել ամբողջ աշխարհի, ամբողջ արարչագործության մասին», — ասել է պոնտիֆիկոսը: Արևային մարտկոցի տեղադրումը, որը դեռևս պետք է հաստատվի Իտալիայի խորհրդարանի կողմից, Վատիկանը կդասի այն սակավաթիվ երկրների շարքին, որոնք իրենց ամբողջ էներգիան ստանում են վերականգնվող աղբյուրներից: «Վատիկանի տանիքին արևային վահանակների և ամբողջությամբ էլեկտրական պապամոբիլի նման հատկանիշները պարզապես կանաչ զարդարանք չեն: Դրանք արտացոլում են Ֆրանցիսկոսի կողմից 2015 թվականի իր «Laudato Si’» հանրագրում արտահայտված աշխարհայացքը, որը դատապարտում է մարդկության կողմից բնապահպանական միջավայրի վատթարացումը կարճաժամկետ ֆինանսական շահի համար», — ասվում է հոդվածում:
184 էջանոց նամակը կաթոլիկ եպիսկոպոսներին կապել է կլիմայի խնդիրը եկեղեցու՝ սոցիալական արդարության առաքելության հետ՝ զգուշացնելով, որ ավելի ու ավելի խառնաշփոթ բնապահպանական միջավայրը կվատթարացնի արդեն իսկ զգալի գլոբալ անհավասարությունը և մահ ու տառապանք կպատճառի անթիվ միլիարդավոր ներկա ու ապագա մարդկանց, հատկապես խոցելիներին: «Ֆրանցիսկոսի կառուցած բարոյական փաստարկը բավականաչափ կարևոր էր, որպեսզի համոզի աշխարհի բազմաթիվ առաջնորդների միանալ նույն թվականին Փարիզում կնքված կարևոր կլիմայական համաձայնագրին», — ավելացնում է Bloomberg-ը:
Արևային ծրագրի առաջմղման հետ մեկտեղ, Լևոնը վերահսկել է «կանաչ» պատարագի ավելացումը եկեղեցու կողմից հաստատված 49 պատարագների ցանկում՝ տարբեր իրադարձությունների համար: Այն կոչվում է «Պատարագ արարչագործության մասին հոգ տանելու համար»: Պոնտիֆիկոսը առաջին անգամ այն անցկացրել է անցյալ ամիս Կաստել Գանդոլֆոյում գտնվող Laudato Si’ կենտրոնում՝ իր ամառային նստավայրում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...