Թեժ կրքեր ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Թվում էր, թե հարցը լուծված է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը հլու-հնազանդ կատարեց Փաշինյանի sms-խնդրանքը` հրաժարվեց մանդատից, Փաշինյանի կողմից ստացել է իր հնազանդության վարձքը եւ ամիսներ անց նշանակվել տնօրենի տեղապահ, որպեսզի ձեւական մրցույթով էլ վերջնականապես նշանակվի տնօրեն:
Սակայն պարզվում է` կրքեր են բորբոքվել այս պաշտոնի շուրջ։ Զեյնալյանից բացի, տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են նաեւ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը եւ առողջապահության ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը: Որոշ տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում են ազդեցություն գործել ընտրող հանձնաժողովի վրա եւ անցկացնել իրենց թեկնածուին` Նարեկ Վանեսյանին։
Նա 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից աղմուկով ազատվեց՝ Բժշկական համալսարանի դասախոսների հետ հավաքի ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքի համար: Բացի այդ, նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի` Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար գումար է պահանջել մի քաղաքացուց, իսկ ամենագլխավորը՝ քովիդի ժամանակ Արսեն Թորոսյանը նրան նշանակել էր առողջապահության կազմակերպիչ, Երեւանի կարանտինային վայրերի ղեկավար:
Վանեսյանն այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնում է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Բանն այն է, որ թե՛ Թորոսյանը, թե՛ Ավանեսյանը մշտապես հակամարտության մեջ են գտնվել Նարեկ Զեյնալյանի հետ, ոը, հավակնելով նախարարի պաշտոնին, քննադատում էր թե՛ նախկին, թե՛ գործող նախարարներին։ Հատկապես Թորոսյանը լուրջ պատճառներ ունի Զեյնալյանին խոչընդոտելու, քանի որ կարող են ջրի երես դուրս գալ քովիդի ժամանակ թույլ տրված չարաշահումները, քանի որ «Լուսավորիչն» ամենամեծ քովիդ-կլինիկան էր, եւ պետությունը հսկայական գումարներ է հատկացրել այդ ԲԿ-ին։»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...