Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա
Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Խաղողօրհնեքից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝անդրադառնալով
«Վերջերս ԱՄՆ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ եւ վկայությամբ կնքված Հայաստան- Ադրբեջան համաձայնագիրը անկասկած յուրահատուկ երեւույթ էր: Հայաստանի գծով հիշյալ համաձայնագրի ունենալիք կարճաշունչ, թե երկարաշունչ, դրական թե բացասական հետեւանքների արժեւորումը կթոնենք քաղաքական վերլուծաբաններին: Սակայն կուզեմ հիշեցնել, թե Հայաստանը պետք է անդրադառնա, որ միակողմանի զիջումներով պայմանական սկզբունքներով եւ մանավանդ երկդիմի կետերով լեցուն խաղաղության որեւէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնա Հայաստանի համար: Հետեւաբար հիշյալ համաձայանգիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի:
Անհրաժեշտ է, որ համաձայնագրի հետ կապված ժողովուրդը ասելիք ունենա: Կուզեմ հիշեցնել,որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:
Արամ Ա-ն նշել է, որ Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաեւ զոհվածների ընտանիքների եւ Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել եւ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից:
Արամ Ա-ն անդրադարձել է նաեւ գերիների խնդրին եւ Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության մասին եւ ընդգծել, որ Արցախն անցյալ չէ, եւ պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու Արցախի ժողովրդի անխախտ իրավունքին, ինչպես նաեւ եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...