Սփյուռքի թեմակալ առաջնորդներն մտահոգություն են հայտնել Միքայել և Բագրատ սրբազանների կալանքի երկարաձգման կապակցությամբ
Հայ առաքելական եկեղեցու՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խոր մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ.: Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ:
«Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար անսովոր եւ սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով մինչև դատական արդար վճռի իրականացումը։
Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության եւ բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն եւ կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները։
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
Սփյուռքի թեմակալ առաջնորդներ և հայրապետական պատվիրակներ»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...