Իրանի զինված ուժերը, ի պատասխան ցանկացած հարձակման, ԱՄՆ-ին և Իսրայելին «նոր անակնկալներ» են խոստացել
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացրել է ԱՄՆ-ին և իսրայելական ռեժիմին, որ ցանկացած վերսկսված ագրեսիա կարժանանա ավելի դաժան պատասխանի, քան հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ՝ զգուշացնելով, որ Իրանը «անակնկալներ» է պատրաստում, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նշել է 1990-ականներին Իրաքից ռազմագերիների ազատագրման տարելիցը։
Հայտարարությունը խիստ նախազգուշացում էր պարունակում «հանցավոր ու չարամիտ ԱՄՆ-ի և վայրի սիոնիստական ռեժիմի համար»՝ դադարեցնել դավեր նյութելն անպարտելի իրանցի ազգի դեմ։
Իրանն ապացուցել է, որ ոչ մի տերություն չի կարող նրա հետ խոսել ուժի և սպառնալիքների լեզվով, ասված է հայտարարության մեջ։
Այն նաև խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին «անցյալից դասեր քաղելու անկարողության և հունիսին Իրանի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար»՝ հայտարարելով, որ նրանց գործողություններն ավարտվել են «նվաստացուցիչ և տխուր ձախողմամբ»։
Գլխավոր շտաբը նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ սխալ հաշվարկի ցանկացած կրկնություն կամ նոր չարամիտ ագրեսիա կդիմավորվի Իրանի կողմից «նոր անակնկալներով» և կհանգեցնի շատ ավելի կործանարար և ջախջախիչ միջոցների՝ ընդգծելով, որ այն, ինչը Իրանին ստիպել է զսպվածություն դրսևորել և խանգարել է նրա լայնածավալ գործողություններին 12-օրյա պատերազմի ընթացքում, այլևս չի կրկնվի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան