Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Միջազգային

Հոկտեմբերի 7-ին սպանված 1,195 մարդուց յուրաքանչյուրի համար պետք է զոհվի 50 պաղեստինցի, կարևոր չէ, թե նրանք երեխաներ են, թե ոչ. Իսրայելի հետախուզության նախկին պետ

2023թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով սպանված 1,195 մարդկանցից  յուրաքանչյուրի համար պետք է զոհվի 50 պաղեստինցի, և կարևոր չէ, թե նրանք երեխաներ են, թե ոչ. այս մասին, Իսրայելի «12-րդ ալիք»-ի հեռարձակած ձայնագրություններում, ասել է Իսրայելի պաշտպանության ուժերի գեներալ-մայոր,  բանակի գլխավոր շտաբի հետախուզության նախկին պետ Աարոն Հալիվան:

Հալիվան ընդգծել է, որ Գազայում զոհերի թիվը, որը նա գնահատել է ավելի քան 50,000, «անհրաժեշտ» էր որպես պաղեստինցիների «ապագա սերունդներին ուղղված ուղերձ»։

«Նրանց ժամանակ առ ժամանակ Նակբա է պետք՝ գինը զգալու համար», - հավելել է նա՝ նկատի ունենալով 1948 թվականին Իսրայելի ստեղծումից հետո իրենց տներից և հողերից ավելի քան 700,000 պաղեստինցիների զանգվածային վտարումը: Նակբա արաբերենից թարգմանաբար նշանակում է «աղետ»:

Ինչպես նկատում է The Guardian-ը, Իսրայելի ղեկավարության և լրատվամիջոցների մեծ մասը ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումներից ի վեր պաղեստինցիների նկատմամբ օգտագործել է ցեղասպանական հռետորաբանություն, այդ թվում՝ նրանց անվանելով «մարդ-կենդանիներ», ասելով, որ Գազայում «անմեղներ չկան» և կոչ անելով Գազայի լիակատար ոչնչացմանը և էթնիկ զտմանը։ Այնուամենայնիվ, Հալիվայի ասածը, միջազգային իրավունքի համաձայն, անօրինական է։

«12-րդ ալիք»-ը հայտնել է, որ հրապարակված զրույցները ձայնագրվել են «վերջին ամիսներին»: 

«Այն փաստը, որ Գազայում արդեն 50,000 զոհ կա, անհրաժեշտ է և պարտադիր ապագա սերունդների համար: Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ամեն ինչի համար, հոկտեմբերի 7-ին սպանված յուրաքանչյուր մարդու համար պետք է զոհվի 50 պաղեստինցի: Կարևոր չէ, որ նրանք երեխաներ են», - ձայնագրություններում ասել է նախկին պաշտոնյան:

«12-րդ ալիք»-ը չի պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել ձայնագրությունները կամ ում հետ խոսելիս է այդ մտքերն արտահայտել Հալիվան: Իսրայելի «Հաարեց» թերթը ձայնագրությունները նկարագրել է որպես ձևաչափ, որը թույլ է տվել թոշակի անցած սպային «հարցազրույց տալ ... առանց իրականում հարցազրույցի»:

Ընդ որում, Հալիվայի մեկնաբանությունները պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին չեն լուսաբանվել իսրայելական այլ հիմնական լրատվամիջոցների վերնագրերում։