Չենք կարողնալու որևէ պետության ռազմաբազա տեղակայել մեր երկրում, համաձայնագիրը բացառում է դա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․
«Խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածի մասին
ՀՈԴՎԱԾ VII
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
Բազմիցս անդրադարձել եմ այս հոդվածին այն պահից սկսած, երբ հայտարարվեց, որ ՀՀ իշխանությունները գնացել են նաև այդ զիջմանը և ներառել են տվյալ կետը համաձայնագրի տեքստում։
Թեմայի շուրջ խոսելիս միշտ փորձել եմ բացատրել մեր հայրենակիցներին, որ եթե տարիներ անց մեր թոռները կամ ծոռները որոշեն որևէ պետության ռազմաբազա տեղակայել մեր երկրի սահմանամերձ շրջաններում, դա չեն կարողանա իրականացնել, քանի որ խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածը բացառում է դա։
Ի պատասխան ինձ ասում էին.
– Այո, բայց այդ պահանջը գործելու է փոխադարձաբար։
Ես էլ մշտապես շեշտել եմ և հիմա էլ շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը նման խնդիր չունի։ Նրանց բնակչությունը մեծ է, բանակը հզոր և սինխրոնացված թուրքական բանակի հետ։
Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որի մասին չպետք է մոռանալ․ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կես միլիոնանոց բանակը կանգնած է ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։
Այսինքն՝ լավ իմանալով, որ գտնվում ենք երկու հզոր բանակների մշտական նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով։ Լու՞րջ։»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027