Դեսպաններին հավաքում են Սյունիքում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում, օգոստոսի 25-27-ը։ Ըստ ամենայնի, Սյունիքը պատահաբար չի ընտրվել: «Թրամփի ուղի» վաշինգտոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են եւ մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը:
Հավանաբար, մեր դեսպաններին պատրաստվում են տանել այդ հատված, ծանոթացնել տեղանքին եւ ինստրուկտաժ անել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձեւացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու: Սա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա համաժողովն է, որն ավանդական է։
Ըստ որոշ լուրերի, այդ օրերին Սյունիք են մեկնելու նաեւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք եւս կծանոթացնեն տեղանքին ու համաձայնությունների մանրամասներին, չնայած անգամ ստորագրողները դեռ չգիտեն, թե ինչ է իրականում լինելու։ Օգոստոսյան ժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ երեկվա դրությամբ դեռ հստակ ինֆորմացիա չկար, սակայն նա հաստատ բաց չի թողնի դիվանագետների հետ շփվելու եւ իր քաղաքականությունն արդարացնելու այս առիթը:
Մենք տեղեկացանք, որ հավաքից ավելի քան մեկ շաբաթ առաջ բրոնյա են արված Կապանի եւ մոտակա քաղաքների հյուրանոցների համարները։ Նշենք, որ դեսպանահավաքները ժամանակին արել են Դիլիջանում, Ջերմուկում, Արցախում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...