«Փաստացի գործ ունենք հանցագործության կոծկման հետ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր առաջ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Նիկոլ Փաշինյանը երկու դրվագով վարքագծի կանոն է խախտել։ Դրան հետևել է վերջինիս գրառումը, որով նա «բոլորից» ներողություն է խնդրել:
Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ դեռևս հուլիսի 8-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ քրեական վարույթ նախաձեռնվի Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մի շարք անդամների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի, այդ թվում՝ ատելության խոսքի վերաբերյալ: «Փաստը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով նշել, թե ինչ ընթացք է ստացել նշյալ հաղորդումը: Դատախազությունից ստացված պատասխանում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության 173-րդ հողվածի 2-րդ մասի հիմքով, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հակաեկեղեցական հայտարարություններում ու գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանություն չեն տեսել:
Ի՞նչն է հետաքրքիր. ստացվում է, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոն է արձանագրել, բայց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունը դա անտեսել են: «Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ գործ ունենք հանցագործության կոծկման հետ: «Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն եկել է եզրակացության, որ կա ատելության խոսք, ինչն ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանն իր ներողությամբ, ստացվում է, որ այդ փաստը հաստատված է: Այդ դեպքում ի՞նչ իրավունքով է Հակակոռուպցիոն կոմիտեն մերժում քրեական վարույթ նախաձեռնել: Սա փաստացի հանցագործության կոծկում է: Այս ընթացքում մենք դիմել ենք դատախազություն, որ պարտադրվի Հակակոռուպցիոն կոմիտեին նախաձեռնել քրեական վարույթ: Եթե դատախազությունը դա չանի, մենք կդիմենք դատական ատյաններին, կգնանք ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան»,-ասում է Չալաբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...