Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

«Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետական իդեա չի

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է․

Երեկ, ուղերձի մասին առաջին անոնսից հետո, մարդիկ իրար հարցնում էին, թե ի՞նչ է ասելու Նիկոլը իր ուղերձում։ Մեծ մասը՝ տագնապած, մի մասը՝ հույով։ Նույնիսկ խելոք մարդիկ ամենաանկապ տարբերակներն էին քննարկում։ Ժամանակներն են այդպիսին։

Վերջում պարզվեց, որ Նիկոլը ասում է շատ պարզ մի բան։ Մոտավորապես ասում է՝ ես այլևս չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը. նկարվեցինք, ստորագրեցինք, ձեռք սեղմեցինք, ցրվեցինք տներով, ու հիմա, սիրելի ժողովուրդ, չգիտեմ՝ ինչ է լինելու, ու ինչի մասին է վաղվա Հայաստանը»։

Մինչև 2018-ը բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, գիտեին, որ Հայաստանը հետհաղթանակային փուլի մասին է, որը դժվար է, բարդ է։ Շատ երկար փուլ էր, որը պահանջում էր լիքը բաներ չանել կամ անել, որը պահանջում էր շատ բաներ այլ կերպ անել, բայց փուլը, էպոխան, ֆիքսված հաղթանակի էվոլյուցիոն ամրապնդման մասին էր։ Այլ հարց է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակը շատ բարդ բան է ու պահանջում է լուրջ պետական-քաղաքական մտածողություն։

Հիմա Նիկոլը պարզ ասում է՝ ես չգիտեմ, թե ինչի մասին է Հայաստանը։ «Համերգ, քեֆ, ուտել, վիզա, խաղաղության բերկրանք» հասկացանք, բայց այս ամենը պետության հեռանկար և պետական իդեա չի։
Ամբողջ ողբերգությունն այն է, որ այս պահի հականիկոլ ճամբարը, լիդերությունը նույնպես չգիտի՝ ինչի մասին է այսօրվա և վաղվա Հայաստանը։ Իսկ եթե  չգիտի, ապա չի կարող սեփական հասարակությանը բացատրել-համոզել-կոնսոլիդացնել։

Մենք հիմա չգիտենք, թե ինչ է նշանակում հետպարտություն երկրի վերականգնում։ Մեր պետական-քաղաքական միտքը չի ձևակերպում հետպատերազմյան վերականգնման մեր նպատակները, փուլերը, տեսլականը։ Հենց սա է պատճառը, որ պատերազմից անգամ տարիներ հետո մեր պարտությունը շարունակվում է, ու մենք արդեն մեզ ենք պարտվոււմ։ Սա էլ չենք հասկանում։ Մի պահից սկսած՝ թուրքը չի մեզ հաղթում, մենք ենք մեզ պարտություն բերում։ Ու սա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ որևէ քաղաքական միավոր, դաշինք, թիմ չի ձևակերպելու հետպարտության, հետպատերազմյան վերականգնման ծրագիրը, փուլերը, նպատակները, տեսլականը։

Քանի սա չի արվել՝ մենք աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չենք, պետք չենք։ Մեր հայրենիքը պարբերաբար ընկալվելու է որպես այլոց հաշիվներ պարզելու կամ ինչ-որ մեկի համար մրցանակ ստանալու միջոց։

Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչի մասին է պարտությունից հետո, այս վիճակով,  մեր պետությունը, մեր հավաքական և լիդերային միտքը ինչպես է ձևակերպում Հայաստանի վաղվա օրվա նպատակները, Նիկոլը կարող է մնալ իշխանության ու մարդ բռնել, որոնց մի մասը նույնիսկ չհասկանա էլ, թե իրեն ինչու են բռնել, կարող է ելույթներ ունենալ, կարող է էլի զիջումներ անել ու էլի համոզել, որ սա խաղաղության բերկրանքն է։

Քաղաքականությամբ «չզբաղվողներին» և հասարակության լայն-իներտ շերտերին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որի վաղվա բովանդակությունը և հեռանկարը չի ձևակերպվում։ Դա իսկապես վախենալու է։

Եթե մենք՝ հականիկոլ լիդերությունը, էլի մի որոշ ժամանակ չկարողանանք  ինքներս ձևակերպել Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բովանդակությունըև դրանով չգնանք դեպի ժողովուրդ, ապա մեր փոխարեն դա կանեն հարևանները՝ իրենց ձևով։