Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել
Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է ներկայացրել Երևանում ջրամատակարարման խնդրի և ձեռնարկվող քայլերի մասին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Երևանի որոշ թաղամասերում վերջին շրջանում հաճախակի ջրանջատումների և ջրասակավության խնդիրների, հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով և ջրասպառման ծավալների էական աճով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից նշեցին, որ խնդրի առումով առավել խոցելի են հատկապես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշակի հատվածներ: Ըստ ընկերության՝ վարձակալության պայմանագրով նախատեսված «Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի» շրջանակներում 2024 թվականին արդեն իսկ ավարտվել են Նորք Մարաշ թաղամասի հյուսիսային հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները: Ներկայում ընթանում են նոր կառուցված բաշխիչ ցանցի ջրագծերի ու դրանց վրա տեղադրված տարբեր սարքավորումների կարգաբերման, ինչպես նաև հին բաշխիչ ջրագծերի անջատման աշխատանքները, որի ավարտից հետո կխնայվի մոտ 30լ/վրկ ջրաքանակ, ինչը կուղղվի խնդրահարույց հատվածների ջրամատակարարման բարելավմանը: Նույն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև  Ջրվեժ համայնքի խնդրահարույց ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները, որի արդյունքում կխնայվի ևս 30 լ/վրկ ջրաքանակ:

«Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ:  Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից, ինչը կատարվում է քաղաքի մյուս վարչական տարածքներում:Ելնելով վերոգրյալից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն աշխատում է շուրջօրյա, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, ամենօրյա աշխատանք է տարվում խմելու ջրի պաշարներն առավել խնայողաբար օգտագործելու և հնարավորինս արդյունավետ կառավարում իրականացնելու, ջրի օգտագործման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու և անհարկի կորուստներից զերծ մնալու ու այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար»,-ներկայացրեցին ընկերությունից՝ նշելով, որ չնայած սուղ միջոցներին և պայմանագրով սահմանափակ ներդրումներին՝ վարձակալության պայմանագրի իրականացման տարիների (2017-2024թթ.) ընթացքում իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին «Վեոլիա Ջուր»-ը կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի 97.4 մլն խորանարդ մետր կամ 15.8% կրճատում (2017թ.-ին արձանագրված ջրարտադրության 618.5 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին նվազեցվել է մինչև 521.1 մլն խմ):

Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 53.3 մլն խմ-ով կամ 45.6%-ով (2017թ.-ին արձանագրված իրացված /վաճառված/ ջրի 116.9 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին հասցվել է 170.2 մլն խմ-ի): Ընկերությունը փաստում է, որ ընդհանուր առմամբ՝ 2017-2024 թվականների ընթացքում վերականգնել է 150.7 մլն խմ տեխնիկական և առևտրային կորուստ: Չհասութագրված ջրաքանակը (արտադրված և վաճառված ջրաքանակների տարբերությունը) 2017թ.-ի (501.6 մլն խմ) համեմատությամբ (2024թ.-ին կազմել է 350.9 մլն.խմ) նվազել է 30 %-ով:

«Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազեցումներին և բավարարել ակտիվ կառուցապատման հետևանքով առաջացող նոր ջրասպառումներ:Նշենք նաև, որ հաճախ ջրամատակարարման ընդհատումների պատճառ են հանդիսանում նաև ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերջնարդյունքում նոր կառուցված համակարգը գործող ջրագծերին միացմամբ, ինչպես նաև ջրամատակարարման ցանցի վերակառուցման կամ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված անխուսափելի ջրանջատումները և դրանց հետ կապված ջրամատակարարման ռեժիմների խաթարումները, որի վերականգնումը ևս որոշակի ժամանակ է պահանջում, ինչը բերում է բաժանորդների արդարացի դժգոհությունների»,-մանրամասնեցին ընկերությունից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում