Վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է մեկնաբանեն՝ արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը. Ոսկանյան
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրն էյֆորիկ «խաղաղության» լույսի ներքո ներկայացնողները պետք է հստակորեն մեկնաբանեն, թե ի՞նչ է նշանակում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի խոսույթից նույն այդ հռչակագիր սպրդած և Հայաստանի ինքնիշխան տարածքով արհեստածին Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապն ապահովելիք ճանապարհի վերաբերյալ կիրառված «անխոչընդոտ» բառը։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բանն այն է, որ Բաքվի բռնապետի խոսույթում «անխոչընդոտ» ձևակերպումը պարզապես չի նշանակում առանց արհեստական խոչընդոտների կամ խանգարումների հաղորդակցություն, այլ ունի ընդգծված աշխարհաքաղաքական և իրավական ենթատեքստ, որը ենթադրում է հայկական պետության վերահսկողության փաստացի բացակայություն Հայաստանի իսկ տարածքի մի հատվածի վրա։
Այսինքն, ըստ Բաքվի բռնապետի մինչ այժմ պաշտոնապես առաջ մղած խոսույթի՝ ձևականորեն այդ ուղին պետք է գտնվի Հայաստանի տարածքում, սակայն միևնույն ժամանակ մեր երկիրը չպետք է փաստացի իրավասություն ունենա մեր իսկ տարածքով անցնող հաղորդակցության վրա իրականացնելու սահմանային և մաքսային հսկում, գանձելու սահմանված վճարներ, կատարելու այլ գործողություններ, որոնք կարող են բխել Հայաստանի շահերից, բայց հակասել Բաքվի բռնապետի պատկերացրած «անխոչընդոտ» հաղորդակցության արատավոր տրամաբանությանը։
Առանց այս «անխոչընդոտ» բառի հետ կապված հստակ բացատրության և մեր հասարակական մտահոգության անվերապահ փարատման անհնարին է խոսել որևէ նույնիսկ չնչին հաջողության մասին։
Հակառակ պարագայում պետք է անկեղծորեն խոստովանել, որ տարբեր հեղհեղուկ ձևակերպումներովի քողի տակ, այսուհանդերձ փաստացիորեն իրագործվելու է տխրահռչակ միջանցքի տրամադրումը և բացատրել, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ «ինքիշլանություն» բառի այդքան բաձրագոչ չարչրկումը»,-գրել է Ոսկանյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027