Լոռիում բացահայտվել է բնակարանից կատարված գողության դեպքը
Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է տանտիրոջ որդին: Հետագա միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...