Նախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը թեպետ վերջերս հրապարակավ պնդեց, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է, որ ինքը, որպես անկախ կառույցի ղեկավար, Փաշինյանի կամքը չի կատարել, սակայն ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ են ունեցել Մեսրոպ Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, եւ որ Մեսրոպյանի հայտարարությունը Գյուլնազ տատի հեքիաթի ժանրում է տեղավորվում։
Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։
Մենք այդ ընթացքում քանիցս գրել ենք, որ Մեսրոպյանն իր հերթին էր նախորդի արած-չարածները ջրի երես հանել, Ռոմանոս Պետրոսյանն էլ ամեն ինչ անում էր, որ պահեր մարզում իր ազդեցությունը, եւ Մեսրոպյանը դառնար իր մոտ մարզպետ աշխատող։
Օրինակ՝ մարզի դպրոցների խորհուրդների կազմում անգամ Մեսրոպյանը չէր կարողանում փոփոխություններ իրականացնել, քանի որ մեծամասնությունը Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ էին։ Թերեւս այս պատճառով մի քանի ամիս ղեկավարեց մարզը եւ մայիսին հրաժեշտ տվեց պաշտոնին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...