Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական անունը կրող համայնքը դադարեցրել է իր գործունեությունը․ ադրբեջանագետ

Ես նախորդիվ գրել ու խոսել եմ, որ ՀՀ իշխանությունները ու նրանց սպասարկող քարոզչական ապարատը փորձում են հայ հանրության աչքում Ադրբեջանի կեղծ խաղաղասիրական իմիջ ստեղծել՝ շատ հաճախ ուղղակի անտեսելով կամ չտեսնելու տալով Ադրբեջանի հնչող վտանգավոր ու զավթողական ծրագրերը։ Բայց Վաշինգտոնի հանդիպումից հետո իշխանական քարոզիչները կեղծիքի նոր մակարդակի են հասել՝ ուղղակի սուտ տեղեկություն տարածելով, թե իբր «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքը կամ դրան առնչվող կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ես դրան իմ ալիքում մանրամասն անդրադարձել էի՝ բերելով հստակ փաստեր, որ այդ լուրը ԿԵՂԾ է։ Անգամ այդ զավթողական անունը կրող համայնքի ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալիքբերլին հերքեց այդ լուրը՝ ասելով, որ «Սա բացարձակ կեղծ լուր է։ Նման պնդումները գալիս են Հայաստանից․․․»։

Մի քանի այլ ադրբեջանցի պատգամավորներ ևս հերքել էին այդ լուրը։ Բացի այդ, ես գրել էի, որ վերոնշյալ անունով համայնքը անգամ նամակ էր հղել վաշինգտոնյան հանդիպումից հետո Ալիևին, որը դրվել էր Ադրբեջանի նախագահականի կայքում։ Այդ համայնքը շարունակում է լինել ակտիվ, անել հայտարարություններ ու միջոցառումներ։ Բացի համայնքի գործոնից, այդ թեման Ադրբեջանում նախադպրոցական, դպրոցական ու ԲՈՒՀ-ական կրթության մաս է։ Ես դա իմ ծավալուն հոդվածով փաստերով ցույց եմ տվել։ Այսինքն՝ Ադրբեջանում երեխան մեծանում է մտածելով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «իր պատմական հողն է»։

Եվ այս վտանգավոր իրականության պայմաններում Հ1-ի եթերում Ալիևի ընդդիմադիր համարվող Արիֆ Յունուսովը, ով վերջին շրջանում չգիտես ինչու դարձել է փաշինյանական քարոզիչ, բացահայտ ստում է ու ասում, թե իբր այդ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը ու, իհարկե, որևէ փաստական հակադարձում չի ստանում, որ դա հերքվել է հենց նույն Ադրբեջանից։ Լավ, որքա՞ն կարելի է ստել, ի՞նչի եք մարդկանց հիմարի տեղ դնում, ձեր հռչակած «իրական» Հայաստանը ստի ու կեղծիքի Հայաստանն է էլի փաստորեն, ընդ որում՝ ստում եք ոչ միայն Հայաստանի հետ կապված ամեն ինչի, այլ արդեն Ադրբեջանի թեմաներով։ Այսպես ե՞ք խաղաղություն կառուցում՝ մարդկանց ստերով կերակրելով, որ հետո կանգնեցնենք բարդ իրողությունների առաջ։

Ինձ համար այս վտանգավոր ջայլամային քաղաքականությունը ընկալելի չի ոչ մի առումով։ Ես բազմիցս ասել եմ, որ բոլորից շատ կուզեի տեսնել Ադրբեջանում քաղաքականության փոփոխություն, քանի որ ես եմ ամենօրյա ռեժիմով հետևում այդ թունավոր լրահոսին, բայց դա չկա այսօր, քանի որ ողջ Ալիևյան վարչակարգն է հիմնված հայատյացության ու զավթողական ծրագրերի վրա։

Ստերով ու հանրությանը հիմարացնելով խաղաղություն չեն կառուցում, բայց այսօր Հայաստանում պետության ղեկավարի գլխավորությամբ սուտը ասվում է այնքան հաճախ ու այնքան բարձր, որ դառնա իրողություն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով «Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», Օրուել «1984»-ի հայտնի խոսքերը․․․»,-գրել է Հայրապետյանը։