Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում
Օգոստոսի 25-ից 27-ը Սյունիքում, Կապան քաղաքում տեղի է ունենալու Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որը ընդունված է «դեսպանահավաք» անվանել։ Ավանդաբար օգոստոսին անցկացվող այս խորհրդակցությանը հրավիրվում են աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները, դիվանագիտական ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակազմը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, և ներկայացնում են հաջորդ տարվա անելիքները արտաքին քաղաքական ճակատում։ Փաշինյանական իշխանությունը ամենևին էլ պատահաբար չէ, որ ընտրել է Սյունիքը, հատկապես վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո, երբ Հայաստանի իշխանությունը պարտավորվել է «անխոչընդոտ ճանապարհ» տրամադրել Ադրբեջանին։ Փորձ է արվում քարոզչական նոր էֆեկտ հաղորդել իրենց խաղաղության կեղծ ու ձախողված օրակարգին, ուստի հենց դեսպանների հավաքն էլ անելու են Սյունիքում։
Մեր տեղեկություններով՝ բոլոր դեսպաններին պարտադրել են ներկայանալ Կապան և մասնակցել խորհրդակցությանը։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց այդ խորհրդակցության ընթացքում և դրանից հետո որոշ դիվանագետների պարզապես ազատեն աշխատանքից։ Բանն այն է, որ շատ դեսպաններ ամենևին էլ խանդավառված չեն վաշինգտոնյան փաստաթղթով, հրաշալի հասկանում են դրա թե՛ քաղաքական, և թե՛ դիվանագիտական խութերը, որոնք կարող են ոչ միայն երկրին վնաս հասցնել, այլ նաև ազդել իրենց անձնական կարիերայի վրա։ Ներքին խոսակցություններում որոշ դիվանագետներ, նաև ԱԳՆ աշխատակիցներ, հայտարարել են, թե ցանկանում են լքել իրենց աշխատանքը, քանի որ այլևս անհնար է աշխատել Փաշինյանի իշխանության օրոք, առավել ևս, ստորագրված համաձայնագիրը «ծանր հետևանքներ է ունենալու առաջիկայում», և չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել։
Թե ինչ ընթացք կունենա դեսպանահավաքը, պարզ կլինի առաջիկայում։
Մարինե Մելքումյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027