Արուսյակ Մանավազյանի հետ կապված «բացահայտումը» Փաշինյանը չի մարսում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իմնեմնիմի» փոդքասթի «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով հաղորդումը, պարզվում է՝ բուռն կրքեր է բորբոքել իշխանական թիմում։ Որոշների անձնական կապերի մասին բացահայտումը շոկահարել է Նիկոլ Փաշինյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես ծանր է տարել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի մասին դրվագը, որը ՔՊ-ական պատգամավոր եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար լինելուց զատ Փաշինյանի «աչքն ու ականջն» էր խորհրդարանում, ՔՊ վարչության նիստերին հաճախ հենց Մանավազյանն է դիմավորում Փաշինյանին եւ նստում նրա կողքին, նա երկար տարիներ եղել է Փաշինյանի խմբագրած թերթի հաշվապահը, հեղափոխությունից հետո՝ նաեւ նրանց ընտանեկան «կասիրը», որի միջոցով են իրականացնում ֆինանսական շարժերը։
Ըստ հաղորդման վարողների՝ Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ, որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, այդ պատճառով էլ բաժանվել է ամուսնուց։
ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի համար դա շոկային նորություն է եղել, անչափ ծանր է տարել, որ իր վստահելի մարդն ազնիվ չի գտնվել եւ չի ասել իր կապի մասին, իսկ ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։
Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլեւս չի ուզում նրան տեսնել։ Ի դեպ, ՔՊ վարչության նախօրեի նիստին Մանավազյանը ներկա չէր, ինչպես լինում է միշտ։ Իհարկե, չենք բացառում, որ մեզ հերքելու համար հաջորդ նիստին Փաշինյանը կրկին նստեցնի իր կողքին, սակայն փաստն այն է, որ երբեմնի ակտիվ, ընդդիմության դեմ հայտարարություններ ու գրառումներ անող պատգամավորուհին վերջին շաբաթներին ընդհատակ է անցել։ Ավելին, իշխող թիմում վստահ են, որ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց անդրադարձել են այդ հաղորդմանը, ՔՊ ցուցակում չեն լինելու կամ էլ բարձր պաշտոնների չեն նշանակվելու։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...