«Ծափ տվեք, արա՛...»-ից՝ «բուռն, երկարատև ծափահարություն» և «օվացիա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կարելի է ասել, որ բոլոր երկրներում, բոլոր իշխանությունների օրոք, բոլոր ժամանակներում ու հասարակարգերում եղել են ղեկավարությանը քծնողներ, շողոքորթներ: Նույնիսկ այնպիսի դրսևորումներ, որ տհաճ են եղել անգամ այն ղեկավարներին, որոնց այդ հրապարակային ինքնաստորացումը հասցեագրված էր:
Հայաստանի նախկին բոլոր նախագահների օրոք էլ եղել են այդպիսիք: Մեր օրերում էլ կա այդ երևույթը: Ու ոչ միայն իշխանության հետ կապված: Առանձին քաղաքական ուժերում, ընկերություններում, հիմնարկներում էլ կան նման քծնողա-շողոքորթային խմբեր, որոնց ժողովուրդը ավելի դիպուկ է բնորոշում՝ անվանելով «օճառվողներ»: Այսպես ասենք՝ քծնանքը, քծնողականությունը, «օճառվելը» առկա է բոլոր «խոշոր կոլեկտիվներում», դե, կամ... գրեթե բոլոր:
Բայց այն, ինչ կատարվում է, ավելի ճիշտ դիտարկվում է Փաշինյանի ՔՊ-ի դեպքում, վեր է բոլոր հնարավոր պատկերացումներից: Քպականների քծնանքը, «շեֆին» հաճոյանալու մղումները, «պադխալիմաժը» գերազանցում են մինչ այժմ՝ առնվազն մեր հասարակությանը ծանոթ բոլոր նման դրսևորումները: Սա արդեն կլինիկական դեպք է:
Քծնանքի, ստորաքարշության այս երթն, իրոք, աննախադեպ է:
Բավական է «շեֆը» մի բառ արտաբերի կամ գրի, այս հիմնական «հատվածը» վազելով տարածում է, լցնում ֆեյսբուքները, այն աստիճան, որ «մեմ» է դառնում: Արդեն քիչ է մնում, որ յուրաքանչյուր քպական գրառում անելիս կամ հարցազրույց տալիս նախ գրի (արտաբերի) հետևյալ ատահայտությունը. «Ինչպես ասել է մեր մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը...», նոր հետո մնացած ասելիքը, գրելիքը ներկայացնի:
Թեպետ, մենք կարծես չափազանց լավատես ենք... մեր հոռետեսության մեջ: Արդեն կան շորշոփներն այն բանի, որ նկարագրված սարկաստիկ պատկերն էլ է լինելու: Դա զգացվում է:
Հապա ՔՊ խմբակցության մանդատների շխկշխկան ծափահարությունները՝ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունից, առավել ևս՝ ընդդիմադիրների վրա հարձակվելուց հետո: Հնարավոր է՝ շուտով սովորական դառնան կարծես խորհրդային անցյալում մնացած հաշվետվությունները՝ կուսակցական հերթական պլենումից կամ խորհրդարանի նիստից: Դե, այն, որ տեքստը միջարկվում էր «որոտընդոստ ծափահարություններ...», «բուռն ծափահարություններ...» «բուռն, երկարատև ծափահարություններ, օվացիա» բացատրական նշումներով:
«Ծափ տվեք, արա՛...»-ից հասնում են դրան:
Ու խոսքը միայն պատգամավորների կամ նախարարների մասին չէ: Այսպես ասած՝ «ներքևի շարքերում» էլ կան Նիկոլից բազմապատիկ «նիկոլ» դիրքավորվողներ՝ պատրաստ փրփրաբերան արդարացնել բաներ, որ չունեն ո՛չ մի արդարացում որևէ հասարակության մեջ՝ անկախ հավատքից, հասարակարգից:
Նրանց նման պահվածքի մեկ պատճառ, ինքնին, պարզ է: Դա նրանցից 90 տոկոսի համար կենսական հարց է՝ ամենաուղիղ իմաստով: Հատկապես Փաշինյանի քարոզիչների պարագայում: Քանզի, եթե (երբ) իշխանություն չունենան, իրենք վերստին դառնալու են «ոչմեկ»: Մարդիկ հասարակական-քաղաքական ոչինչ էին, մեկ էլ՝ հո՛պ, իրենց համար էլ անակնկալ, հայտնվել են իշխանական կերակրատաշտի, Փաշինյանի բառամթերքով ասած՝ լափամանի մոտ, ոմանք անգամ՝ մեջն են մտել... ու «վայելում են» այդ ժամանակավոր «բարիքները»: Բնականաբար, նրանք այդ ամեն ինչը ատամներով էլ կպահեն, այնպես կպայքարեն «խաղաղության խաչմերուկի» համար, որ քարերի երկիր Հայաստանում քարը քարին չի մնա: Դե, կան նաև այնպիսիք, որոնց տեսակն է ուղղակի այդպիսին՝ քծնել «շեֆին», «աչքը մտնել»՝ թեկուզ ծաղրի առարկա դառնալու հաշվին, թեկուզ ինքնաստորացման հաշվին: Թեկուզ գիտակցելով, որ այդ ամենը վանող, նողկանք առաջացնող, մերժելի դրսևորում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...