Փաշինյանի կառավարության այսօրվա հիմնական խոչընդոտը վաղուց արդեն ընդդիմությունը չէ, ոչ էլ քաղաքական էլիտաները, ժողովուրդն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լիդյայի կալանքի մասին եմ շարունակ մտածում։ Ինձ թվում է՝ մենք լավ չենք հասկացել, թե ինչ դեր է հատկացված Լիդյային և Սրբազան Պայքարի այլ ներկայացուցիչներին մեր տարածաշրջանում և Հայաստանում արդեն իսկ մեկնարկած գործընթացներում։ Վախենամ՝ մի քիչ երկար ստացվի գրածս, բայց եկեք միասին փորձենք վերլուծել այսօրվա իրողությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Առաջնահերթ ի՞նչ խնդիրներ ունի այսօր լուծելու իշխանությունը։
ա) Կատարել Ադրբեջանի մնացած պահանջները (ՀՀ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի բացում, Արցախի խնդրի վերջնական փակում, տարածքների հանձնում Ադրբեջանին, ադրբեջանցիների բնակեցում ՀՀ տարածքում և այլն),
բ) Աջակցել Արևմուտքին մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարում՝ ընդհուպ մինչև ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից,
գ) Փակել Հայկական հարցը՝ Թուրքիային ազատելով ստրատեգիական կարևորության կապանքներից,
դ) Վերընտրվելով խորհրդարանական ընտրություններում՝ պահպանել իշխանությունը Հայաստանում։
Սա այն խնդիրներն են, որոնք Փաշինյանի իշխանությունը դեռ չի լուծել։ Պրոցեսի մեջ է, բայց վերջնական արդյունք դեռ չունի։
Ինչու՞ չունի։ Երկու պատճառով։ Նախ, ժամանակի հարց գոյություն ունի (օրինակ, մինչ խորհրդարանական ընտրություններ դեռ գրեթե մեկ տարի կա) և ապա՝ կան հարցեր, որոնք դիմադրողական մեծ ուժ ունեն։ Որքան ուզում է Նիկոլը հայտարարի, թե արդեն խաղաղություն է, միևնույն է ժողովուրդը գիտի՝ ստում է։ Որքան էլ նա պնդի, թե թշնամանքը հաղթահարված է, միևնույն է բոլորը հասկանում են՝դա էլ է լկտի սուտ։
Վերոնշյալ խնդիրների լուծման չանապարհին Փաշինյանի կառավարության այսօրվա հիմնական խոչընդոտը վաղուց արդեն ընդդիմությունը չէ։ Ոչ էլ քաղաքական էլիտաները։ Ժողովուրդն է։ Ընդդիմության հարցը Նիկոլը լուծված է համարում. ընդդիմության մեծ մասը պատրաստվում է նախապես կանխորոշված արդյունքներով ընտրություններին։ Էլ ի՞նչ է պետք իշխանությանը երջանկության համար։ Քաղաքական էլիտաներն էլ են, ցավոք, ամուլ։
Իսկ ահա ժողովուրդն իսկապես խնդիր է։ Խնդիր է, որովհետև այլևս չի հավատում Նիկոլին։ Մերժում է նրան։ Անիծում։
Թշնամական մայրաքաղաքներում մշակված ծրագրի կուլմինացիան հենց այդ ժողովրդին կոտրելն է։ Ընդդիմությունը չեզոքացված է, երկիրը՝ կապիտուլացված։ Մնում է ժողովուրդը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովուրդը նախ չկարողանա հակազդել իշխանություններին թելադրված վերոնշյալ անելիքների իրագործամը, և ապա՝ ընդունի դրանց արդյունքում ձևավորվող իրողությունները։
Ժողովրդի կամքն ու դիմադրությունը կոտրելու համար էր, որ իշխանությունը հարձակվեց եկեղեցու վրա։ Նույն նպատակին է ծառայում նաև Լիդյայի կալանքը։
18 արդարների դատի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ փոքրիկ հույս ուներ, թե հենց Լիդյայի հանդեպ այլ որոշում կարող էր կայացվել։ Ոչ, չէր կարող։ Մեկ պարզ պատճառով չէր կարող. որովհետև թշնամին լավ է ճանաչում մեր ժողովրդին։ Թշնամին լավ գիտի, թե որքան կարեկցող, սրտացավ ու երեխասեր է մեր ժողովուրդը։ Լիդյան մեր ժողովրդի զավակն է։ Սիրված զավակը։ Ազնիվ աղջիկ, որին տանջելով ու չարչարելով, իշխանությունը փորձում է կոտրել ժողովրդի կամքը։ Ցավեցնել ժողովրդին։ Ստիպել նրան հանձնվել։
Նույնը վերաբերվում է նաև մնացած 17 արդարներին։ Տեսե՛ք, թե ինչ ընտրանք է կատարել իշխանությունը՝ զոհվածի հայր, զինվորական, պատգամավոր, արցախցի գործիչ, բարձրաստիճան հոգևորական… Ոչ թե Սրբազան Պայքարի մեր եղբայրներին է դատում այս իշխանությունը, այլ ժողովրդին։ Եվ սա պետք է լավ հասկանանք ու գիտակցենք։
Հրեշավոր այս ծրագրերին հակազդելու շատ քիչ ժամանակ կա՝ մինչ Նիկոլի իշխանության վերարտադրում։ Ասել է թե՝ առավելագույնը 11 ամիս։ Կհաջողվի՞ Նիկոլին մինչ այդ հեռացնել իշխանությունից՝ տեսնենք։ Պնդում եմ, որ այդ հարցը պետք է օր առաջ լուծել։ Եվ դա հնարավոր է։ Պարզապես պետք է պայքարել Նիկոլի իշխանության դեմ և ոչ թե հանուն սեփական իշխանության։ Իսկ մինչ այդ իշխանությունները շարունակելու են հարվածել ժողովրդին։ Ցավոտ հարվածել…»,-գրել է նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027