Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ 

Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ  զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․ կենտրոնը հնարավորություն կունենա գործելու նաև տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը:

Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնը քաղաքի միակ տարածքն է, որտեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ: Այստեղ են գործում  նաև Վայոց ձորի մարզային գրադարանը և մի շարք մշակութային խմբակներ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով կենտրոնը տարիներ շարունակ ձմռանը փակ է եղել: 

«Մենք Ucom-ում ամեն ինչ անում ենք կայուն էներգիան ամենուրեք հասանելի դարձնելու համար՝  Վայոց ձորում արդեն հինգերորդ արևային կայանն ենք տեղադրում։ Մշակույթը և արվեստը անչափ կարևոր են երիտասարդների կրթության համար, և մենք ուրախ ենք, որ կանաչ տեխնոլոգիաները նպաստելու են այդ ոլորտի զարգացմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ucom ընկերությանը՝ մշակույթի կենտրոնում նման կարևոր և արդիական ներդրում կատարելու համար։ Արևային կայանի տեղադրումը թույլ կտա կենտրոնին դառնալ ինքնաբավ, ինչը կնպաստի շենքի պահպանությանն ու միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար» - նշել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։ 

«Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլև երկարաժամկետ ներդրում են համայնքների սոցիալական ու մշակութային կենսունակության մեջ», — նշել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 14  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։