«Ռեդ Բրիջ» հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացել․ տուժողը հայտնել է, որ գողությունը հավաքարարն է կատարել
Օգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, սակայն վերջինս մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1,500 ԱՄՆ դոլար։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին, որտեղ ՀՀ քր․ օր․-ի 254 հոդ․ 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...