Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Փաշինյանը գաղտնի է պահում «Զանգեզուրյան միջանցքի» մասին ստորագրած համաձայնագիրը․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՐՈւԹՅՈւՆԻՑ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՈւՄ ԶԱՆԳԵԶՈւՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱԲԵԼՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, բացի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Եռակողմ հռչակագրից, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմամի երեք հուշագիր.
1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին.
2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին.
3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:

ԻՍԿ ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ.

Այս երեք հուշագրերից, որոնք Փաշինյանն ու նրա քարոզչական մեքենան գիշեր-ցերեկ թմբկահարում են որպես մեծ նվաճում, այս երեք հուշագրերից և ՈՉ ՄԵԿՆ ահա, ՍՏՈՐԱԳՐՈւՄԻՑ 12 ՕՐ ԱՆՑ, չի ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ:

Օգոստոսի 21-ին տված ասուլիսում Փաշինյանը փորձում էր ձևեր թափել, թե Վաշինգթոնյան համաձայնության ամբողջ բովանդակությունը բացված է մեկ-էջանոց ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ մեջ, և առաջարկում էր մեր հանրությանը ձեռք բերված համաձայնությունների մասին դատել` հիմնվեկով եռակողմ հռչակագրի տեքստի վրա:

Այստեղ է թաղված Փաշինյանի նոր Մեծ Խաբեության շան գլուխը: Բան այն է, որ Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է հենց 1)-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից: 2)-րդ և 3)-րդ հուշագրերը չեն հրապարակվում այն պատճառով, որ դրանց գաղտնազերծման դեպքում` է´լ ավելի կցցվեր այն հանգամանքը, որ չի հրապարակվում առաջին հուշագրի տեքստը:

Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է իրեն դեմոկրատական և թափանցիկ իշխանություն հորջորջող Փաշինյանի ռեժիմը այդքան բացայտ արհամարհել սեփական ժողովրդին և հանրությանը:
Հայոց լրատվամիջոցներին հորդորում եմ պահանջել կառավարությունից պատասխանել հետևյալ պարզ հարցերին:
1. Ինչպե՞ս են ձևակերպված 99 տարով Ադրբեջանը Նախիջևանին կապող հայկական տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանները ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին» ՀՀ և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստում:
2. Արդյո՞ք վերոհիշյալ հուշագրերը գաղտնագրվել են որևէ պետական մարմնի կողմից համաձայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի, ո՞ր պետական մարմինն է գաղտնագրել հուշագրերը և ի՞նչ հիմնավորմամբ:
3. Եթե գաղտնագրված չեն, ապա ինչո՞ւ չեն հրապարակվել, ստորագրումից արդեն 12 օր անց»: