Քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում քաղաքական հետապնդումների հերթական ալիքն է սպասվում, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «զբաղվել» քաղաքական հակառակորդներով՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությամբ։
Իշխանության թիրախում այժմ հատկապես Գագիկ Ծառուկյանն է, մեզ ասացին, որ նրա դեմ տարբեր օղակներից փորձում են ցուցմունքներ կորզել, այս նպատակով էլ օրերս ձերբակալեցին նաեւ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով։
Այլ ընդդիմադիրների ուղղությամբ էլ են աշխատում, չի բացառվում, որ ԱԺ նոր նստաշրջանը սկսելուն պես դատախազը գա Իշխան Սաղաթելյանի եւ Գառնիկ Դանիելյանի հետեւից՝ շինծու ահաբեկչության գործով, որով կալանավորված են Բագրատ սրբազանն ու շատերը։
Քաղաքական հակառակորդների նկատմամբ նոր հնարավոր հետապնդումների պատճառը թերեւս առաջիկա ընտրական գործընթացներն են, արդեն հայտնի է, որ Փաշինյանը բացել է արտահերթի «պանդորայի արկղը», եթե անգամ արտահերթի էլ չգնա, մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին։»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...